Զելենսկին այցելել է Դոնեցկի ռազմաճակատում կռվող զինվորականներին

Լուրեր

07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնբասի մարտական գործողությունների ​​շրջան։ Նրան ուղեկցել են երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և բրիգադի գեներալ Անդրեյ Գնատովը, որը վերջերս նշանակվել է միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դոնեցկի շրջան: Մեր զինվորների հետ՝ գլխավոր հրամանատար Սիրսկիի և միացյալ ուժերի նոր հրամանատար գեներալ Գնատովի հետ միասին: Այսօր ես պաշտոնապես ներկայացրեցի Անդրեյ Գնատովին Դոնեցկի շրջանի պաշտպանության համար պատասխանատու բոլոր անձանց»,- ասել է Զելենսկին հրապարակած տեսանյութում։

Նա հայտնել է, որ հանդիպել է 110-րդ և 47-րդ բրիգադի զինվորների ու սպաների, ինչպես նաև ռազմական բժիշկների հետ։

«Այստեղ Դոնեցկի մարզում ժողով եմ անցկացրել մարդկանց անվտանգության և աջակցության վերաբերյալ։ Շատ հարցեր են եղել կենսապայմանների ապահովման հետ կապված՝ ջուր, սոցիալական հարցեր, տարհանում և պաշտպանության հարցերում օգնություն, բնակարանների վերականգնում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա խոստացել է «առանձին զրույց» անցկացնել Կիևում պաշտոնյաների հետ, որոնք պետք է լինեին առաջնագծում, որտեղ բնակիչները ռազմական գործողությունների հետ կապված խնդիրների հրատապ լուծումների կարիք ունեն։ Զելենսկիի խոսքով՝ «զարմացել է, որ որոշ համապատասխան պաշտոնյաներ այդտեղ չեն եղել արդեն վեց ամիս կամ ավելի երկար ժամանակ»։