ԱՊՀ գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե Արևմուտքը ճնշում է ՀՀ-ին՝ նվազեցնելու համագործակցությունը կառույցում

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան երկրները ճնշում են գործադրում Երևանի վրա՝ մի շարք դեպքերում խրախուսելով նրան հակառուսական դիրք գրավել, ինչպես նաև սահմանափակել համագործակցությունը ԱՊՀ-ում, բայց դա առաջին հերթին վնասում է հենց Հայաստանին։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» X ​​փորձագիտական ​​ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես տեսնում եմ Արևմուտքի հսկայական ճնշումը հայ գործընկերների վրա՝ խրախուսելով նրանց որոշ դեպքերում հակառուսական դիրք գրավել կամ սահմանափակել նրանց համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում։ Ես մեծ ափսոսանքով նշում եմ, որ Հայաստանը վերջերս դադարել է մասնակցել ԱՊՀ-ի բազմաթիվ ֆորումներին։ Իմ կարծիքով՝ սա վատ է։ Սա վատ է ԱՊՀ-ի համար, ես ասում եմ՝ որպես գլխավոր քարտուղար։ Շատ փորձագետներ ընդունում են, որ դա վատ է նաև Հայաստանի համար»,- ասել է Լեբեդևը՝ նշելով, որ դեռևս որևէ ազդանշան չի տեսել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին։

Նա հիշեցրել է, որ նույնը վերաբերում է Մոլդովային, որտեղ ԱՊՀ-ի շրջանակում կապերի փլուզումը զգալի վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը։

«Իմ կարծիքն այն է, որ անդամակցությունը ԱՊՀ-ին, դրա շրջանակում համագործակցությունը ձեռնտու է մասնակից պետություններին, իսկ նրանք, որոնք այլ կերպ են գործում, վնասում են իրենց»,- եզրափակել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։