ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ «90-ը 90-ի դիմաց» սկբունքով

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիների են փոխանակել՝ «90-ը 90-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինա են վերադարձել Ազգային գվարդիայի, ռազմածովային ուժերի, զինված ուժերի, տարածքային պաշտպանության և սահմանապահ ուժերի զինծառայողները։

«Նրանք, ովքեր պաշտպանել են Մարիուպոլը, Չեռնոբիլի ԱԷԿ-ը։ Նրանք, որոնք եղել են Խերսոնի, Դոնեցկի, Խարկովի, Զապորոժիեի և Լուգանսկի ուղղություններում»,- Տելեգրամում գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, որոնք մասնակցել են այդ գործընթացին, այդ թվում՝ ԱՄԷ-ին, որը միջնորդ է հանդես եկել։

ՌԴ ՊՆ-ից էլ հայտնել են, որ ազատ արձակված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ գերատեսչության բուժհաստատություններում բուժման ու վերականգնողական նպատակով։ Բոլոր ազատ արձակվածներին ցուցաբերվում է բժշկական և հոգեբանական օգնություն։

Կողմերի միջև գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 31-ին։