«Նախաքննության» ավարտը. ինչ սպասել Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունից

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Արդեն 9 ամիս շինծու քրեական գործերով Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կրկին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին զերծ մնաց այցից մանրամասներ հայտնել՝ նշելով՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի առողջական վիճակի մասին տեղեկությունները կոնֆիդենցիալ են։

Կարմիր խաչից չեն հայտնում նաև՝ արդյո՞ք արձանագրել են Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խոշտանգման փաստեր։ Օրեր առաջ այս մասին նախկին պետնախարարի փաստաբանական թիմը հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

«Ապրիլի 5-25-ը, երբ Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախաքննական մեկուսարանի պաշտոնյաները Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, որտեղ նրան պահել են ամբողջ հացադուլի ժամանակ։ Մենախցում լույսը վառված է եղել շուրջօրյա, ինչն էլ հանգեցրել է անքնության և հյուծման։ Բացի այդ, նրան ստիպել են երկար ժամանակ կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից։ Ավելին, նրան թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը, չեն հատկացրել զուգարանի թուղթ, արգելել են գիրք կամ կարդալու որևէ նյութ վերցնել, նա զրկված է եղել անկողնու սպիտակեղենից»,- նշվել է հրատապ դիմումում։

Արդեն իսկ ստացվել է հավաստում դիմումը ստանալու վերաբերյալ՝ նշում է Ռուբեն Վարդանյանի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Անգամ Բաքվի կողմից խոշտանգվելու ֆոնին՝ պաշտոնական Մոսկվան հրաժարվում է որևէ ձևով միջամտել իր նախկին քաղաքացի Ռուբեն Վարդանյանի պաշտպանության գործին։ Նման քաղաքականություն Ռուսաստանը որդեգրել էր հենց ամենասկզբում՝ պատճառաբանելով Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հանգամանքը։

Բաքվում ավարտին է մոտենում արցախցի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու քրեական գործերի նախաքննությունը։ Երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ 15 անձի նկատմամբ քննությունն արդեն ավարտվել է։

«Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, ճանաչողական փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը:

Իսկ ի՞նչ սպասել ապօրինի ձերբակալված և գերեվարված բարձրաստիճան ներկա և նախկին պաշտոնյաների դատավարությունից։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մեծ ակնկալիքներ չունի։

Ահաբեկչության ֆինանսավորումից մինչև կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն կատարելու, հրազենի, դրա մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի անօրինական ձեռքբերման և պահման, օրենսդրությանը չենթարկվող զինված խմբավորումների ստեղծման և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներ․ արցախցի պաշտոնյաներին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։

Արդեն իսկ տեսանելի է շինծու քրեական գործերի է՛լ ավելի տեսանելի կեղծ դատավարական ընթացքը՝ ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Արդյո՞ք արցախցի պաշտոնյաների գործերը պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում։ Սահակյանն ընդգծում է՝ ոչ միայն։ Այնինչ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է՝ տեղի է ունենում մարդկանց առևտուր։

Արցախի 8 նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաները գերեվարվեցին և Բաքվի բանտում հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի  սանձազերծած հերթական պատերազմի հետևանքով։ Բռնի տեղահանության մեկնարկից օրեր անց նրանցից մի քանիսը գերեվարվեցին Հակարիի կամրջի մոտից, մյուս մասը՝ ռուսական օդանավակայանի տարածքից, իսկ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ինքնակամ էր գնացել Շուշի, քանի որ ադրբեջանական կողմը պահանջել էր ներկայանալ համապատասխան հետաքննության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան