Վարչական դատարանում դիմումներ չեն ընդունվում, նիստեր չեն կայանում․ գործադուլը շարունակվում է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչական դատարանի աշխատանքը երեկվանից կաթվածահար է․ դատական նիստեր չեն կայանում, դատարանի գրասենյակ դիմումներ չեն ընդունվում։ Պատճառը երեկվանից դատարանի աշխատակիցների սկսած գործադուլն է։

Դատարան մեր այցի պահին փաստաբան Կարեն Ալավերդյանը հայցադիմում էր բերել՝ գրասենյակ մուտքագրելու համար, սակայն այն ընդունող աշխատակիցը տեղում չէր։ Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է փոստով ուղարկել դիմումը, սակայն դա ևս ելք չէ․ ո՞վ պետք է ընդունի այն, եթե գրասենյակի որևէ աշխատակից չի աշխատում։

Ավելի քան հարյուր աշխատակից ունեցող դատարանի աշխատողների մեծամասնությունը՝ շուրջ 90 անձ միացել է գործադուլին։ Մեր այցի պահին նրանց մի մասը դատարանի միջանցքում էր, այսինքն՝ եկել էին աշխատավայր, բայց իրենց աշխատասենյակներ մտնել ու աշխատել չէին պատրաստվում։ Գործադուլավորների մեջ էին դատարանի աշխատակազմի անդամները՝ գործավարներ, օգնականներ, դատարանի գրասենյակի աշխատակիցներ ու այլ մասնագետներ։

Նրանցից մեկը Factor TV-ի հետ զրուցում ասաց, որ պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Ըստ նրա՝ իրենք գերծանրաբեռնվածության պայմաններում են աշխատում, յուրաքանչյուր դատավորի վարույթում գտնվող գործերի քանակն օրեցօր ավելանում է, բայց իրենց աշխատավարձերը չեն բարձրանում։

Աշխատակիցներից մեկ ուրիշը մեզ հետ զրույցում նշեց, որ տարիներ շարունակ իրենց խոստացել են, որ շուտով կբարձրացնեն աշխատավարձերը, վերջին անգամ էլ խոստացել են, որ հուլիսից բարձրացում կլինի, սակայն օրերս տեղեկացվել են, որ աշխատավարձերը չեն բարձրանալու, ամենայն հավանականությամբ, 2025-ի հունվարից բարձրացում կլինի։

«Արդեն 6-րդ տարվա հունվարն է, որ ասում են, բայց չի բարձրացվում, էլ հավատալու տեղ չկա, ամեն անգամ մոտիվացվել ենք, որ մնաց կես տարի, բայց հիմա եկել, հասել ենք այն կետին, որ հասկացել ենք՝ արդեն անիմաստ է սպասելը․ այս ամենը ժամանակ գլորելու տարբերակ է»,- ասաց գործադուլին միացած մեկ այլ աշխատակից։

Մեր հարցին, թե իրենք ում հետ են քննարկումներ ունենում, աշխատակիցները պատասխանեցին, որ պահանջ-գրություն են ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, Դատական դեպարտամենտ, Կառավարություն։
Դատական դեպարտամենտից արձագանքը եղել է ֆեյսբուքյան գրառման տեսքով, իսկ մյուս կառույցնեից արձագաքներ չեն ստացել։
Աշխատակիները պատմեցին նաև, որ յուրաքանչյուր դատավորի վարությում մոտ 700 գործ կա, որոշ դատավորների մոտ այս թիվը հասնում է 1000-ի․ այս պայմաններում ստիպված են լինում երբեմն մինչև կեսգիշեր մնալ աշխատավայրում ու սեփական միջոցների հաշվին՝ տաքսիներով տուն գնալ։

«Մարդ կա՝ երբեմն տուն էլ չի հասցնում գնալ, շաբաթ կիրակի էլ ենք գալիս, աշխատում»,- դժգոհում են աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ Վարչական դատարանի նախագահը, աշխատակազմի ղեկավարն իրենց հորդորել են վերադառնալ աշխատանքի, սակայն իրենք պատրաստվում են շարունակել գործադուլը։

«Մենք աշխատում ենք գերծանրաբեռնված և վարձատրվում անհամաչափ՝ մեր կատարած աշխատանքին։
Ամենավիրավորականն այն է, որ մենք ընդամենը մեզ տրված խոստման արդյունքն ենք ուզում, ոչ ավելին։
Մեր պահանջը ո՛չ Աշխատանքային օրենսգրքին է հակասում, ո՛չ սահմանադրությանը»,- սրտնեղում էին աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ դատավորի գործավարն ամսական մոտ 100 հզ դրամ է ստանում, դատավորի օգնականը, որն առնչվում է մոտ 700–ից 1000 գործի հետ, ստանում է 230 հզ դրամ։

«Մենք միտ անտրտունջ աշխատել ենք, սիրում ենք մեր դատավորների աշխատակազմերին, դրա համար այդ աշխատավարձերով համաձայնել ենք մնալ և աշխատել, մենք փորձում ենք մեր պաշտոնի անձնագրից դուրս գալով զուտ մարդկային նորմերից ելնելով, իրար օգնելով աշխատել՝ հույս ունենալով, որ մի օր մեր քրտնաջան աշխատանքը կգնահատվի»,- ասում է գործադուլի մեկ այլ մասնակից։

Թե որքան կտևի աշխատակիցների գործադուլը և ինչ լուծումներ կտրվի ստեղված իրավիճակին, դեռևս անորոշ է։

Արաքս Մամուլյան