ԵՄ-ում հունիսի 25-ից կփակվի ռուսական մի շարք լրատվամիջոցների կայքերի հասանելիությունը

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ռուսական չորս լրատվամիջոցների կայքերի մուտքի արգելքին, որոնք, ըստ եվրոպական իշխանությունների, «էական և ուղղակի վտանգ են ներկայացնում ԵՄ հասարակական կարգի և անվտանգության համար»: Այս որոշումը հունիսի 24-ին հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում, գրում է Meduza-ն։

Դրանում ասվում է, որ հունիսի 25-ից ԵՄ-ում սահմանափակվելու է մայիսի 17-ի կանոնակարգի հավելվածում թվարկված բոլոր կազմակերպությունների մուտքը։ Դրանք են՝ ՌԻԱ Նովոստին, Իզվեստիան, Ռոսիսկայա գազետան և Voice of Europe-ը։

Կայքերի հասանելիությունը կփակվի որպես «Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող ռուսական գործողությունների» հետ կապված սահմանափակող միջոցների մաս։

ԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ պետական վերահսկողության տակ գտնվող նշյալ ռուսական լրատվամիջոցները զբաղվում են քարոզչությամբ և «կարևոր դեր են խաղում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը հրահրելու և աջակցելու, ինչպես նաև հարևան երկրներում իրավիճակն ապակայունացնելու գործում»։

Եվրամիությունը նշել է, որ չի արգելում նշված լրատվամիջոցներին և նրանց աշխատակիցներին ԵՄ-ում զբաղվել հեռարձակման հետ կապ չունեցող այլ գործունեությամբ, ինչպիսիք են հետազոտությունները և հարցազրույցները։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի ձեռնարկված միջոցներին։ Նա նշել է, որ Մոսկվան մշակել է պատասխան միջոցներ, որոնց մասին հայտարարվելու է առաջիկայում։