ՀԱՊԿ-ը կօգնի Ռուսաստանին՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Մոսկվայի դիմումի դեպքում

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՀԱՊԿ դաշնակիցները մի կողմ չեն կանգնի, եթե Ռուսաստանն օգնություն խնդրի Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ներկայում քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության դիմումներ չի ստացել։ Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը նման խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Զգալի է նաև երկկողմ միջգերատեսչական համագործակցության ներուժը։ Սակայն ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն կանգնի»,- ասել է նա։

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ խորը ցավով են ընդունել Մախաչկալայի և Դերբենտի ողբերգական իրադարձությունների մասին լուրը։

«Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները և միջկրոնական ատելություն հրահրելու ցանկացած փորձ։ Նման հանցագործություններն արդարացում չունեն»,- ընդգծել է Տասմագամբետովը։

Թարմացված վերջին տվյալներով՝ Մախաչկալայում և Դերբենտում ահաբեկչությունների հետևանքով մահացել է 20 մարդ։

«Մախաչկալայում և Դերբենտում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է 46 մարդ՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ 7 վիրավորների վիճակը ծանր է։ Ցավոք, զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ և քաղաքացիական անձինք»,- հայտնել է Դաղստանի առողջապահության նախարար Տատյանա Բելյաևան։