Երուսաղեմի եկեղեցիների ղեկավարները դեմ են հարկեր սահմանելու՝ տեղական իշխանությունների որոշմանը

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երուսաղեմի տարբեր քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներ միավորվել են՝ ընդդիմանալով Երուսաղեմի քաղաքապետարանի՝ եկեղեցական գույքի վրա մունիցիպալ տուրքեր սահմանելու որոշմանը, գրում է The Jerusalem Post-ը։

Պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների անունից հրապարակված համատեղ հայտարարության մեջ առաջնորդները խորը մտահոգություն են հայտնել քաղաքապետարանի քայլի առնչությամբ, որը, ըստ նրանց, հակասում է եկեղեցիների և քաղաքացիական իշխանությունների միջև դարավոր պատմական պայմանավորվածություններին:

«Մենք հայտարարում ենք, որ նման միջոցը խարխլում է Երուսաղեմի սուրբ բնույթը և վտանգի տակ է դնում Եկեղեցու կարողությունը՝ իր ծառայությունն իրականացնելու այս երկրում իր համայնքների և համաշխարհային եկեղեցու անունից»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է քրիստոնեական եկեղեցիների զգալի ներդրումը Երուսաղեմում, ներառյալ՝ դպրոցներում, հիվանդանոցներում, ծերանոցներում, անապահով խավերի համար նախատեսված հաստատություններում՝ հավելմամբ, որ քաղաքացիական իշխանությունները պատմականորեն ճանաչել և հարգել են այդ ներդրումները:

Եկեղեցիների ղեկավարները կոչ են արել Երուսաղեմի քաղաքապետարանին՝ հետ կանչել որոշումը և պահպանել պատմականորեն հաստատված ստատուս քվոն։

Հայտարարությունը ստորագրած եկեղեցիների առաջնորդների թվում է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը։

Երուսաղեմում եկեղեցական ունեցվածքի մունիցիպալ հարկերի շուրջ հակասությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ 2018 թվականին Երուսաղեմի քաղաքապետարանը հայտարարեց, որ մտադիր է 650 միլիոն հարկեր հավաքել եկեղեցիներին պատկանող գույքից, որոնք չեն օգտագործվում որպես աղոթատներ: