Ադրբեջանի ՍԴ-ն կքննարկի Մեջլիսի լուծարման վերաբերյալ Ալիևի դիմումը

Լուրեր

11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
Բոլորը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը կքննարկի Միլլի Մեջլիսի լուծարման՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՍԴ մամուլի ծառայությունից, գրում են տեղական լրատվամիջոցները։

Սահմանադրական դատարանի պալատի հերթական նիստում, որը տեղի է ունեցել այսօր, որոշում է կայացվել ընդունել Ադրբեջանի նախագահի դիմումը և պլենումի քննարկման դնել Մեջլիսի արտահերթ ընտրությունների նշանակման և խորհրդարանը ցրելու հարցը Սահմանադրությանը համապատասխանությունը։ Հարցը քննարկվելու է Սահմանադրական դատարանի պլենումի նիստում, որը նշանակված է հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ին։

Նշենք, որ հունիսի 21-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պաշտոնապես դիմել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Դիմումին կողմ էր քվեարկել 105, դեմ՝ 1 պատգամավոր։

Մինչ այս, մայիսին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել էր, որ ըստ երկրի օրենսդրության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Նա, միաժամանակ, նշել էր, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ժամանակից շուտ։

«Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները՝ այժմ անհրաժեշտ է որոշակի աշխատանք սկսել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման հետ։ Քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակը համընկնում է COP29-ի հետ, որը հեղինակավոր միջոցառում է և անցկացվելու է Ադրբեջանում, կարող է որոշում կայացվել ընտրությունների օրը փոխելու մասին»,- ասել էր Փանահովը։

Այս հայտարարությունից հետո լուրեր տարածվեցին, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ամռանը։ Սահմանադրության համաձայն՝ 125 տեղանոց Միլլի Մեջլիսի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ անգամ՝ խորհրդարանի լիազորությունների վերջին տարվա նոյեմբերի առաջին կիրակի օրը։ Ընտրությունների օրը հայտարարվում է դրանց անցկացումից երկու ամիս առաջ։

Էմմա Չոբանյան