Կիևից արձագանքել են Սևաստոպոլի վրա հարձական համար ՌԴ-ի մեղադրանքներին

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Սևաստոպոլի վրա երեկվա հարձակումից հետո Ռուսաստանի մեղադրանքներին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Telegram-ում գրել է, որ Ղրիմը չի կարող խաղաղության գոտի համարվել, քանի որ այն օկուպացված տարածք է, որտեղ պատերազմ է տեղի ունենում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ղրիմում չկա ու չի կարող լինել որևէ լողափ, տուրիստական գոտի կամ «խաղաղ կյանքի» այլ մտացածին նշաններ։ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված օտար տարածք է, որտեղ մարտեր են ընթանում, լայնամասշտաբ պատերազմ է ընթանում։ Նույն պատերազմը, որը Ռուսաստանը սանձազերծել է  բացառապես ցեղասպանական ու ագրեսիվ նպատակներով։ Ղրիմը ևս մեծ ռազմական ճամբար է և պահեստ՝ հարյուրավոր ուղիղ ռազմական թիրախներով, որոնք ռուսները ցինիկաբար փորձում են քողարկել և փակել իրենց քաղաքացիականներով, որոնք էլ իրենց հերթին քաղաքացիական օկուպանտներ են»,- գրել է Պոդոլյակը։

Նշենք, որ Ռուսաստանի կողմից նշանակված Սևաստոպոլի քաղաքային վարչակազմի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել է, որ հունիսի 23-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 151-ի, որոնցից 82-ը հոսպիտալացվել են, զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։

Բացի այդ, Ռազվոզժաևը Սևաստոպոլի տարածքում տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել։