Եթե Վրաստանի կառավարությունը շարունակի իր քաղաքականությունը, ԵՄ-ի դուռը կփակվի Թբիլիսիի համար. Բորել

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Եվրամիություն մտնելու դուռը բաց է Վրաստանի համար, բայց եթե կառավարությունը շարունակի նույն ճանապարհը, եթե շարունակի անել այն, ինչ անում է, այդ դուռը կփակվի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ, գրում է Interpressnews-ը։

«Մենք պատրաստվում ենք քննարկել Վրաստանում տիրող իրավիճակը, և մի բան պարզ է․ ԵՄ-ին անդամակցության դուռը բաց է Վրաստանի համար, բայց եթե կառավարությունը շարունակի նույն ճանապարհը, այս դուռը կփակվի, և վրաց ժողովուրդը կվճարի դրա հետևանքների համար»,- ասել է Բորելը։

Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն ԵՄ-ին անդամակցության հեռանկարների սահմանափակումների, այլև թեկնածուի կարգավիճակի հնարավոր չեղարկման մասին է։

Բորելն ասել է, որ ԵՄ ԱԳ նախարարներին այսօր կներկայացնի ծրագիր, որտեղ բացատրվում է, թե ինչ կարելի է անել կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում, որպեսզի այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, չշարունակվի։