Վարդենուտցիները որոշ ժամանակով փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը․ այն բացել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պայմանով

Լուրեր

28.09.2024 | 20:00
Մարիխուանայի օրինականացո՞ւմ․ կարծիքների բախում և պետության դիրքորոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2024 | 19:58
Երևանի դպրոցներից մեկի փայտագործության դասասենյակում հրդեհ է բռնկվել
28.09.2024 | 19:50
«Ինքն է որոշել չմասնակցել». Տեր Եսային՝ Բագրատ Գալստանյանի՝ Մյուռոնօրհնեքին ներկա չգտնվելու մասին
28.09.2024 | 19:41
Մյուռոնօրհնության արարողությունը՝ լուսանկարներով
28.09.2024 | 19:00
Մենք լավ թաղող ազգ ենք, բայց «Հայֆիլմում» ոտնատակ ենք տալիս Աբրահամյանի, Մկրտչյանի ժապավենները. Շարաֆյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2024 | 18:39
Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը
28.09.2024 | 18:05
Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5կմ ճանապարհահատվածը
28.09.2024 | 17:38
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով. Հունաստանում Հայաստանի դեսպան
28.09.2024 | 16:56
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.09.2024 | 16:37
Հրդեհ Լանջազատ գյուղում. այրվել է անասնակեր
28.09.2024 | 16:17
ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում
28.09.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
28.09.2024 | 15:25
Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-Հարավ ճանապարհի շինաշխատանքների ընթացքին
28.09.2024 | 15:05
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ
28.09.2024 | 14:51
Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները
Բոլորը

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից շուրջ 3 ժամ փակ են պահել Երևան-Ապարան ավտոճանապարհը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդենուտ բնակավայրի բնակիչ, ակցիայի մասնակից Արմեն Ամիրխանյանը։ Ճանապարհը փակած գյուղացիները դժգոհում են, որ համայնքի 110 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել։ Արմեն Ամիրխանյանի 2 հեկտար հողը ևս «Էկո գյուղ» ծրագրով հանրային գերակա շահ է ճանաչվել․ «Ռիդ» ՍՊԸ-ն մեկ քառակուսի մետրի համար նրան ու մյուս գյուղացիներին 300 դրամ է առաջարկում։ Վարդենուտցիների համար, սակայն, առաջարկվող գումարն ընդունելի չէ։

«Կոպեկներով մեզանից ուզում է հողերը խլել, այս ընթացքում բոլոր պատկան մարմիններին դիմել ենք։ Բոլոր մեթոդները կիրառել ենք՝ դիմել ենք Կառավարություն, ցույցեր ենք արել, դիմել ենք մարզպետարան, խոստացան, որ գները կվերանայեն, բայց նորից խաբված դուրս եկանք, որոշեցինք դարձյալ կտրուկ քայլերի դիմել»,-ասաց գյուղացին։

Վարդենուտի բնակչի տեղեկացմամբ՝ շուրջ 20 օր առաջ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է գյուղ եկել և ընկերությանն առաջարկել հողերի գները վերանայել, բայց, Արմեն Ամիրխանյանի պնդմամբ, դա էլ էր ապարդյուն։

Նրա խոսքով՝ գյուղացիներն առաջարկում են 1 քառակուսի մետրի գին սահմանել 2000 դրամը։

«2 օր առաջ «Ռիդ»-ից մեզ կանչեցին իրենց օֆիս։ Մենք էլ մտածեցինք, թե գների վերանայման մասին է խոսքը, բայց իրենց պահեցին «խուժանի» պես, սպառնալիքով մեզ հետ խոսեցին, թե դատարանով հողերը կստանան»,-մանրամասնեց վարդենուտցին։ Գյուղացու խոսքով՝ հանդիպումից հետո բոլորը որոշել են, որ «Ռիդ» ՍՊԸ-ին հող չեն վաճառելու։

««Ռիդ» ՍՊԸ-ին հող չունենք տալու, թեկուզ գինը 5000 դրամ դարձնի։ Թող ծրագիրը հանի և հեռանա մեր գյուղից»,- վրդովվեց մեր զրուցակիցը։

Արմեն Ամիրխանյանը նշեց, որ այսօր էլ ճանապարհը բացել են պայմանով, որ հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ, մարզպետն է խոստացել հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։

Հիշեցնենք, գերակա շահ ճանաչված հողերի արժեքի վերանայման պահանջով վարդենուտցիներն այս տարվա մարտին ևս ճանապարհ էին փակել։ Ակցիային հաջորդած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր վարդենուտցիների խնդիրը և հարցրել՝ հանդիպե՞լ է բնակիչների հետ, ճի՞շտ է համարում, որ օտարերկրյա ներդրողը այդքան ցածր գումարով հող է վերցնում ՀՀ քաղաքացիներից։

Փաշինյանն էլ արձագանքել էր, որ առաջին անգամ է այդ մասին լսում։ Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ հարցով կզբաղվի Էկոնմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը և հենց Աժ ամբիոնից էլ հանձնարարական տվել։

Նշենք, որ դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանություն տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծման ծրագրին, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։ Ծրագրով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու են «Ռիդ» ՍՊԸ-ին:

Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն:

Բացի այդ, ըստ ծրագրի, կառուցվելու է լեռնադահուկային համալիր 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով՝ իրենց ենթակառուցվածքներով։ Կառավարությունը համաձայնություն է տվել Ապարան համայնքին տարածքի ուղղակի վաճառքին, բայց համայնքն ինքն է վերջնական որոշումը կայացնելու:

Հիշեցնենք, որ Վարդենուտի տարածքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր էր ներկայացրել նաև «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիոնատեր, Լիոնում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն է: Դրա վերաբերյալ հուշագիր կառավարության հետ կնքվել էր դեռևս 2020-ի սկզբին: Ծրագիրն իրականացվելու էր 3 փուլով, ընդհանուր ներդրումները պետք է կազմեին 350 մլն դոլար:

Սակայն արդեն 2021-ի աշնանը կառավարությունը որոշել էր «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության ներդրումային ծրագիրը մերժել և նույն տարածքում հաստատել 300 ֆերմերային տնտեսություններ և էկոտուրիզմի կենտրոն հիմնելու մեկ այլ ներդրումային ծրագիր։

Մանյա Պողոսյան