Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե Ստեփանակերտում ավելի քան 3000 մարդ է բնակվում

Լուրեր

23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը Արցախի մայրաքաղաքում անցկացվող «Կրթության և իրավապահ միջոցառումների դերը շրջակա միջավայրի ամրապնդման գործում» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն աշխատանքներ է տանում Ստեփանակերտը բնակեցնելու ուղղությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ներկայում Խանքենդիում (Ստեփանակերտում) բնակվում է ավելի քան 3000 մարդ։ Նրանք պետական ​​ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվող մարդիկ։ Այժմ գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է ևս 37 օբյեկտի բացում։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը, բացել օբյեկտները»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր հերթական քարոզչական շոուն են կազմակերպել՝ «շահագործման հանձնելով» Ստեփանակերտի դատախազության վարչական շենքը։ Նշվում է, թե բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը, պետական ​​և ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ Նրանց մասնակցությամբ էլ տեղի է ունենում «Կրթության և իրավապահ միջոցառումների դերը շրջակա միջավայրի ամրապնդման գործում» համաժողովը։

Հավելենք, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի վերջին Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։ Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությանն առընթեր «Ղարաբաղի համալսարանը» ստեղծվելու է Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։

Վերջերս էլ լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլլաևն ասել էր, որ հաստատվել է համալսարան ընդունվելու ծրագիրը։

«Հաստատվել է համալսարանի ընդունելության պլանը։ Ղարաբաղի համալսարանում կսովորեն 1200 ուսանողներ։ Այս շաբաթ հանրությանը կներկայացվեն ընտրված 3 ծրագրի ղեկավարները։ Համալսարանում կրթությունը կլինի անվճար, իսկ ուսանողները կապահովվեն հանրակացարանով»,- նշել էր նախարարը։

Էմմա Չոբանյան