ԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը, ի թիվս այլ բաների, առնչվում է ռուսական հեղուկացված բնական գազի փոխադրմանը եվրոպական նավահանգիստներով։ Սահմանափակումների ցանկում ներառվել են նաև 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ընկերություններ Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքիայից և ԱՄԷ-ից, գրում է Current time-ը։

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում ռուսական հեղուկացված բնական գազի նկատմամբ, որոնց վաճառքից և տեղափոխումից Ռուսաստանի իշխանությունները զգալի եկամուտ են ստանում։ Եվրամիությունը որոշել է արգելել հեղուկ բնական գազի փոխադրումը նավից նավ, նավից ափ, գազի փոխադրման աշխատանքները միության տարածքում և հարակից ծառայությունները։ Այնուամենայնիվ, արգելքը չի ազդում Եվրամիություն հեղուկ բնական գազի ուղղակի ներմուծման վրա, որից կախված են որոշ եվրոպական երկրներ։

Արգելվում է ներդրումներ կատարել կամ մատակարարել ապրանքներ, տեխնոլոգիաներ և ծառայություններ այնպիսի նախագծերի իրականացման համար, ինչպիսիք են «Արկտիկ 2»-ը և «Մուրմանսկ»-ը։

«Արկտիկ 2»-ը նախատեսում է տարեկան մինչև 19,8 մլն տոննա հեղուկացված բնական գազի արդյունահանման երեք տեխնոլոգիական գծերի կառուցում, «Մուրմանսկ»-ը՝ գազի արդյունահանման գործարանի կառուցում։ Երկու նախագծերն էլ իրականացվում է «Նովատեկի» կողմից, որի հիմնական բաժնետերերն են գործարարներ Գենադի Տիմչենկոն և Լեոնիդ Միխելսոնը։

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը նաև նախատեսում է Ռուսաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից ելնելով իրականացվող ցանկացած մասնավոր և չարտերային թռիչքների արգելք։ Օրինակ՝ մասնավոր ինքնաթիռները չեն կարողանա թռչել հանգստի վայրեր կամ ընկերության աշխատակիցներին տեղափոխել գործնական հանդիպումների։

ԵՄ-ն արգելում է մուտքը դեպի անդամ երկրների նավահանգիստներ և ծովային տրանսպորտի ծառայություններ։ Այս միջոցը պետք է սահմանափակի ապրանքների փոխադրմամբ զբաղվող նավերի կամ այն նավերի գործունեությունը, որոնք շահագործվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները դյուրացնելու կամ դրանց աջակցելու համար։ Պատժամիջոցներ են մտցվում ռուսական «ստվերային նավատորմի» դեմ, որի ցուցակում կա 27 նավ։

ԵՄ-ի պատժամիջոցների 14-րդ փաթեթն արգելում է  կուսակցություններին, հիմնադրամներին, դաշինքներին, ՀԿ-ներին և լրատվամիջոցների ծառայություններ մատուցողներին ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում, նվիրատվություն կամ այլ աջակցություն ստանալ Ռուսաստանից: Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանի քարոզչական և ապատեղեկատվական արշավներն ի վիճակի են խարխլել ժողովրդավարության հիմքերը և հիբրիդային հարձակումների անբաժանելի մաս են։

ԵՄ-ն նաև արգելում է ուկրաինական մշակութային արժեքների և հնագիտական, պատմական, մշակութային, գիտական ​​կամ կրոնական նշանակության այլ ապրանքների ձեռքբերման, ներմուծման, փոխանցման կամ արտահանման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցումը:

Ռուսաստանից դուրս գործող ԵՄ կազմակերպություններին արգելվում է միանալ ՌԴ Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին՝ SWIFT-ի ռուսական անալոգին, ինչպես նաև գործարքներ կատարել վարկային և ֆինանսական հաստատությունների և կրիպտոակտիվների մատակարարների հետ, որոնք ստեղծված են ԵՄ-ից դուրս և նպաստել են Մոսկվայի ռազմարդյունաբերական համալիրին աջակցությանը։