Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 15 ոստիկան է զոհվել․հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ հունիսի 23-ին զինյալների հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և մի քանի խաղաղ բնակիչ, իսկ հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է հարձակվողներից 6-ը, գրում է Meduza-ն։

«Այսօրվա ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 15 ոստիկան՝ զենքերը ձեռքներին պաշտպանելով Դաղստանի խաղաղությունն ու անդորրը»,-ասել է նա իր տելեգրամ ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ բախումների ընթացքում մահացել է քաղաքացիական մի քանի անձ, որոնց կոնկրետ թիվը չի նշել։ Մահացած խաղաղ բնակիչների թվում, Մելիքովը նշել է Նիկոլայ քահանային, որը ավելի քան 40 տարի ծառայել է Դերբենտի ուղղափառ եկեղեցում։ Դաղստանի ղեկավարը հավելել է, որ զոհվածների ու վիրավորների ընտանիքները կստանան դրամական օգնություն։

Նա հայտարարել է, որ իրավիճակը «վերահսկվում է պետական ​​իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից»։ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական ​​գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է։ Նրա խոսքով՝  իրավապահ և քննչական մարմինները կշարունակեն աշխատել «մինչև բացահայտեն բոլոր մասնակիցներին, որոնք, իհարկե, պատրաստվել են, այդ թվում՝ արտերկրից»։

Մելիքովը ասել է, թե իշխանությունները հասկանում են, թե ովքեր են կանգնած ահաբեկչությունների կազմակերպման հետևում և ինչ նպատակներ են հետապնդել։ Դաղստանում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն էլ հայտնում է, որ Դաղստանում զինյալների հարձակումից հետո իրականացվող հակաահաբեկչական գործողությունը ավարտվել է։

«Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման կապակցությամբ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» դաշնային օրենքին համապատասխան, որոշում է կայացվել դադարեցնել հակաահաբեկչական գործողությունը»,-ասվում է հայտարարության մեջ։