ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաաուն այցելել է Միգրացիոն ծառայություն

Լուրեր

16.03.2026 | 20:10
Մենք գալիս ենք Անկախության հռչակագիրը պահելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:00
Ով շահեց եկամտային հարկի վերադարձի ծրագրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 19:53
«10 տարի առաջ եմ դիմումը գրել»․ արքեպիսկոպոսը պնդում է՝ Գարեգին Բ-ն միայն հիմա է որոշել արձագանքել իր գրությանը
16.03.2026 | 19:40
Առևտուր՝ առանց ՀԴՄ-ի․ Փաշինյանը չհետևեց իր իսկ հորդորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 19:35
«Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
16.03.2026 | 19:30
Փլուզվել է ջերմոցի պատը․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից
16.03.2026 | 19:19
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
16.03.2026 | 19:10
Սա մեր պատերազմը չէ, մենք չենք սկսել այն. Գերմանիայի պաշտպանության նախարարը` Թրամփին
16.03.2026 | 19:00
ՀՀ-ն «զապաս պագռիշկա՞» է Սամվել Կարապետյանի համար․ վիրավորական է, երբ ասում է՝ գալիս է ինձ փրկելու՝ չհրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 18:47
Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
16.03.2026 | 18:41
Կանանց Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
16.03.2026 | 18:33
Telegram-ը գործնականում դադարել է աշխատել Ռուսաստանում
16.03.2026 | 18:27
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը
ապօրինի գույք
16.03.2026 | 18:25
10 տարվա վաղեմության ժամկետ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կփոխվի
16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ)  Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաաուն այսօր այցելեց Տարածքային զարգացման և կառավարման նախարարության միգրացիոն ծառայություն՝ ներկայացնելու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչի առաքելությունն ստանձնած Աննա-Կարին Օստին:

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը ևս մեկ անգամ շնորհավորեց Աննա-Կարին Օստին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ, և կողմերը վերահաստատեցին բոլոր ընթացիկ համատեղ նախաձեռնությունները, քննարկեցին դրանց շարունակականությունն ու նոր լուծումներ առաջադրեցին:

«Մենք մեկ, միասնական ինտեգրման պետական քաղաքականության մշակման համար առաջարկել ենք միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծում, որում անշուշտ ՄԱԿ ՓԳՀ-ին տեսնում ենք՝ որպես ոլորտի առաջատար կառույց»,-ասաց Ա. Ղազարյանը՝ հույս հայտնելով, որ առաջարկի հաստատումը ՀՀ կառավարության կողմից չի ուշանա:

«Մենք կարևորում ենք պետական հատվածի նախաձեռնողականությունն ու լուծումներ փնտրելու հարցում նրանց ակտիվությունը. դա գրավում է նաև դոնորներին: Այդ տեսանկյունից ևս բարձր ենք գնահատում Միգրացիոն ծառայության գործունեությունը»,-նկատեց Յ. Կլաաուն՝ բերելով ինչպես խոշորամասշտաբ ծրագրերի, այնպես էլ  փախստական ընտանիքների մասնավոր օրինակներ, որոնց խնդիրների լուծման գործում ընդգծեց ՄԾ-ի կառուցողական և համագործակցային գործելաոճը:

Կողմերը քննարկեցին Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված փախստականների խնդիրներն ու դրանց լուծման գործում ՄԱԿ ՓՄԳ-ի դերը, ինչպես նաև բարձրաձայնեցին ապօրինի սահմանահատումների դեպքերի կարգավորումը և դրանք դիտարկեցին նաև ազգային անվտանգության  համատեքստում: