Եթե ԵՄ անդամ չդարձանք, ՀՀ-ին սպառնում է «արցախացում»․ ինչքա՛ն նվիրված էին ռուսներին, Բաքու գերի ընկան․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Բոլորը

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը ԱԺ-ում լսումների ժամանակ առաջարկել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեն նշանակել և անցկացնել սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը։ 2013-ին էլ ՀՀ-ն ուներ հնարավորություն՝ ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, և այսօր Ուկրաինայի, Մոլդովայի պես սկսել անդամակցելու բանակցությունը։ Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը նախընտրեց ՀՀ-ն մտցնել ԵՏՄ՝ անհնար դարձնելով ԵՄ-ի հետ ասոցացումը։ Հույս ունեին՝ ԼՂ-ի, ՀՀ-ի անվտանգության հարցում ՌԴ-ն կօգնի։ Բայց այսօր չկա ԼՂ-ը, ՀՀ տարածքները օկուպացված են, թեև ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Ի՞նչ եզրակացության գալ այս իրողությունից, և ինչո՞ւ գնալ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով։

Ազատ Արշակյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է․ «Օկուպացված է հայկական պետությունը՝ ռուսների և թուրքերի կողմից, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ և շարունակվում է մինչև հիմա։ ԵՄ-ին անդամակցելը ազատագրում կլինի, ԵՄ-ն մեզ յուրային է համարում՝ հրավիրել է։ Այսօր գզվռտոց է գնում ՌԴ-ի և Արևմուտքի միջև մեր երկրի համար, բայց ասում էին՝ ՀՀ-ն ո՞ւմ է պետք, եթե ԵՄ-ին պետք չլինեինք, կմոռանային մեզ»,- նշեց պարոն Արշակյանը։

Նա ՀՀ-ի դեմ հանցագործություն է համարում 2013-ին եվրոասոցացումից հրաժարվելը և Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ին միանալու որոշումը։ Սակայն պնդում է, որ Հայաստանն այսօր ունի շանս՝ ուղղելու այդ սխալը և ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Ըստ նրա՝ եթե Հայաստանը ԵՄ անդամ չդառնա, նրան սպասում է արցախացում, նկատի ունենալով՝ ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության զոհ դառնալ՝ լինելով ՌԴ-ի իբրև թե դաշնակիցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան