ԵՄ-ն անդամակցության բանակցություններ է նախապատրաստում Ուկրաինայի և Մոլդովայի հետ

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

ԵՄ տնտեսական և ֆինանսական խորհուրդը, որը գումարվել է Լյուքսեմբուրգում, հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների շրջանակը, DW-ին հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը։

Սա նշանակում է, որ կողմերը կարող են պաշտոնապես սկսել նախապատրաստվել հունիսի 25-ին նախատեսված միջկառավարական համաժողովներին, որոնք կդառնան ԵՄ-ին այս թեկնածու երկրների անդամակցության շուրջ բանակցությունների պաշտոնական սկիզբը։

Այնուհետև Բելգիան, որը նախագահում է Եվրամիության խորհուրդը, X սոցիալական ցանցում հրապարակել է առաջիկա միջկառավարական համաժողովների մանրամասները։ Այսպիսով, Ուկրաինայի հետ համաժողովը նախատեսված է ժամը 15:30-ին, իսկ Մոլդովայի հետ՝ հունիսի 25-ին ժամը 18:00-ին: Դրանք կանցկացվեն Լյուքսեմբուրգում՝ ԵՄ խորհրդի նիստի շրջանակներում։

Մեկ շաբաթ առաջ Բելգիան հայտարարել էր Ուկրաինայի և Մոլդովայի հետ միջկառավարական համաժողովների անցկացման օրը այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները սկզբունքորեն համաձայնեցին Ուկրաինայի և Մոլդովայի համար բանակցային շրջանակի շուրջ։