Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության նոր հեռանկարներ՝ գիտահետազոտական, կրթական, մշակութային և այլ ուղղություններով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ՄԿՈւ ոլորտում GIZ-ի հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ներկայում ենթաօրենսդրական ակտերի մշակման, ինչպես նաև դուալ կրթության ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ներգրավման միջոցով:

Անդրադարձ է եղել «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այս համատեքստում գերմանական ընկերությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև հետագա հնարավոր աջակցությանը: Հետազոտական ծրագրերի զարգացման ուղղությամբ գերմանական կողմը կարևորել է շինարարության ոլորտում հնարավոր համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին է փոխանցել ՀՀ կառավարության հաշվետվությունը Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի գնահատման վերաբերյալ: Անդրադարձ է եղել հնարավոր աջակցությանը ինչպես հումանիտար իրավիճակներին արձագանքման, այնպես էլ կարողությունների զարգացման, օրինակ՝ կամուրջների նախագծման, կլիմայի փոփոխությունների հետևանքով անհրաժեշտ տվյալների վերլուծության և համապատասխան քայլերի ձեռնարկման ուղղությամբ: Նշվել է, որ կլիմայի փոփոխությունների համատեքստում Հայաստանը կարիք ունի լրացուցիչ հետազոտական կարողությունների զարգացման:

Գերմանական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն արձագանքում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների կարգավորմանը, և ինչ խնդիրներ կան այդ առումով: Նախարարը ներկայացրել է Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը, այդ թվում՝ բռնի տեղահանվածների կրթության, բնակարանային և այլ իրավունքների իրացմանն ուղղված միջոցառումները՝ նշելով այս ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը:

Հաջորդաբար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գերմանական խոշորագույն գիտահետազոտական չորս ընկերություններից մեկի՝ HELMHOLTZ ընկերության նախագահ Օթմար Վիսթլերի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների, կլիմայի փոփոխությունների և արհեստական բանականությանը միտված ուսումնասիրությունների ուղղությամբ: Կլիմայի փոփոխությունների ուսումնասիրության համատեքստում ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է վերջերս ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած բանական աղետներին՝ նշելով, որ ՀՀ կրթական համակարգն այդ առումով կարողությունների զարգացման խնդիր ունի՝ հետազոտելու, տվյալները վերլուծելու և հնարավոր աղետների բացասական հետևանքները նվազեցնելու ուղղությամբ ավելի արդյունավետ քաղաքականություն վարելու առումով:

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է այլընտրանքային էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի ստացման ուղղությամբ քննարկումներն ու գիտական հետազոտությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև HELMHOLTZ ընկերության հնարավոր ներկայությանն ակադեմիական քաղաքում:

Գերմանական կողմն առաջարկել է ամառային դպրոցների փոխանակման ծրագրերի անցկացում՝ երիտասարդ հետազոտողների և գիտնականների ներգրավմամբ:

Նշենք, որ ներկայում իրականացվում է համատեղ ծրագիր՝ Հայաստանի և Գերմանիայի գիտական դրամաշնորհների և հետազոտությունների շրջանակում, և առկա է բավականին հաջող համագործակցություն տարբեր ուղղություններով:

Հաջորդաբար հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ֆրաունհոֆեր Fraunhofer ինստիտուտի, Piranha Arts արթս ստեղծագործական ընկերության ներկայացուցիչների հետ:

Fraunhofer ինստիտուտի ներկայացուցիչ Բերթրամ Նիկոլայի հետ քննարկվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես՝ գերմանական կողմը հետաքրքրված է Մատենադարանում Fraunhofer ինստիտուտի կենտրոն կամ լաբորատորիա ստեղծելու և ձեռագրերի թվային վերականգնման հնարավորությամբ, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ:

Piranha Arts անկախ ստեղծագործական ընկերության և WOMEX – Worldwide Music Expo երաժշտական ցուցահանդես-փառատոնի ղեկավար կազմերի հետ քննարկվել է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորությունը:

Piranha Arts ընկերության պատասխանատուները, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել են, որ նախորդ տարի Իսպանիայում իրենց կազմակերպած «WOMEX 23» փառատոնի շրջանակում շուրջ 50-60 համերգներ և երաժշտական միջոցառումներ են անցկացվել: Ի թիվս 105 երկրների շուրջ 2750 պրոֆեսիոնալ երաժիշտների՝ «WOMEX-23»-ին մասնակցել են նաև Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիան, Հայաստանի պետական ջազ – նվագախումբը, «Հող Արթուն» խումբը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նմանօրինակ մասշտաբային հարթակում հայկական երաժշտական արվեստը ներկայացնելու հնարավորությունն ու պատրաստակամություն հայտնել Հայաստանում ընդունել «WOMEX»-ի ներկայացուցիչներին՝ համագործակցության շրջանակը քննարկելու համար: