Ռուսաստանյան հաքերային խմբավորումը թիրախավորել է Հայաստանը

Լուրեր

07.03.2026 | 22:11
Նոր նշանակումներ՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականներում
07.03.2026 | 21:35
Տիգրան Բարսեղյանը շարունակեց գոլային շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 21:22
Վահե Գևորգյանը ստացել է Հայաստանի լավագույն մարզիչի մրցանակը․ «Ալաշկերտը» հաղթել է առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 19:37
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
07.03.2026 | 19:18
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
07.03.2026 | 19:00
Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:43
ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի է գրանցվել դեսպանության ցուցակում, 37-ը կտեղափոխվեն Օման. ԱԳՆ
07.03.2026 | 18:35
Մեր եղբայրներն ընկան, որ ՀՀ-ն ոտքի կանգնի ու դա եղավ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 18:10
Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան
07.03.2026 | 17:41
Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ
07.03.2026 | 17:22
Կառավարությունը 250 հազար դրամ կփոխհատուցի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների պատճառով նոր տոմս գնած ՀՀ քաղաքացիներին
07.03.2026 | 16:50
ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
07.03.2026 | 16:45
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
Բոլորը

Ստորև 2024 թվականի հունիսի 14-ին Հայաստանի կառավարության և իրավապահ մարմինների կայքերի դեմ իրականացված DDoS հարձակումների վերլուծությունն է․ գրում է cyberhub.am-ը։

Կիբեռհարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Ռուսաստանի ժողովրդական կիբեռ բանակ» (Народная CyberАрмия) հաքտիվիստական խումբը: Հարձակումը շարունակվել է հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, երբ թիրախավորվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան կայքը։

Ի՞նչ կիբեռհարձակումներ են իրականացվել

2024 թվականի հունիսի 14-ին «Ռուսաստանի ժողովրդական կիբեռ բանակը» ստանձնեց Հայաստանի կառավարական և իրավապահ մարմինների կայքերի նկատմամբ մի շարք կիբեռհարձակումների պատասխանատվությունը․ թիրախավորվել էին Հայաստանի վարչապետի ու նախագահի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության կայքերը։ Հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, թիրախավորվեց նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան կայքը։

«Ռուսաստանի ժողովրդական կիբեռ բանակը» հայտարարեց, թե հարձակումները պատճառը Հայաստանի ղեկավարության քաղաքականությունն է Ռուստաստանի նկատմամբ՝ երկկողմ կապերի թուլացում և Արևմուտքի հետ աճող համագործակցություն։ Որպես պատճառ նաև նշվել էր Ուկրաինայում Հայաստանի դեսպանի այցը Բուչա քաղաք։

Ուշագրավ է, որ ռուսաստանցի հաքերներն իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաներին՝ նշելով, թե իրենց այդ մասին իբր խնդրել են Կրասնոդարի հայ համայնքից։

Ովքե՞ր են «Ռուսաստանի ժողովրդական կիբեռ բանակում»

«Ռուսաստանի ժողովրդական կիբեռ բանակը» ռուսաստանյան հաքերային ակտիվիստական խումբ է, որը հայտնի է համակարգված կիբեռհարձակումներով, մասնավորապես՝ կայքերի հասանելիությունը արգելափակող DDoS հարձակումներով: Այս խումբը հիմնականում գործում է Telegram-ի ալիքների միջոցով, որտեղ նրանք հրավիրում են գրոհների «համահեղինակների», տրամադրում անհրաժեշտ գործիքներ և համակարգում են հարձակումները: Խումբը մանրամասն հրահանգավորում է անդամներին, թե ինչպես պետք է ներբեռնել, տեղադրել և կարգավորել DDoS հարձակման ծրագրակազմը:

Նման գործելաոճը ապահովում է հարձակումների անանունություն ու ապակենտրոնացվածություն: Խմբի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք Radware Cyberpedia էջը:

Կիրառված գործիքների վերլուծություն

Հաքտիվիստների խմբի կողմից տարածված և, ըստ երևույթին, այս հարձակումներում օգտագործվող գործիքի նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրված են Python-ով և նախատեսված թիրախային սերվերը կամ ցանցը անցանկալի հարցումներով գերբեռնելու համար։ Այն ներառում է ինչպես 4-րդ, այնպես էլ 7-րդ շերտերի հարձակումներ իրականացնելու տարբեր մեթոդներ:

4-րդ շերտի հարձակումները՝ TCP, UDP և SYN հարցումները, թիրախավորում են ինտերնետի տրանսպորտային շերտը՝ նպատակ ունենալով սպառել սերվերի ռեսուրսները: Մյուս կողմից, 7-րդ շերտի հարձակումները թիրախավորում են ծրագրային շերտը այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են GET և POST հարցումները՝ վեբ սերվերը ծանրաբեռնելու համար:

«Ռուսաստանի ժողովրդական կիբեռ բանակի» կողմից ներկայում տարածվում է DDoS հարձակում իրականացնելու երկու ծրագիր։

ա) Windows ծրագիր (ddos.exe)

բ) Linux–ի ծրագիր (ddos_free)

Եզրակացություն

Հայաստանի կառավարության կայքերի վրա այս կիբեռհարձակումները հայ–ռուսական հարաբերությունների վատթարացման հերթական ցուցիչն են։ Այս միջադեպը մեկ անգամ ևս ի ցույց է դնում, թե կիբեռգործողություններն ինչպես են օգտագործվում արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու և ճնշումներ գործադրելու համար:

Ռուսաստանյան հաքտիվիստները առաջին անքամ չէ, որ թիրախավորում են Հայաստանը։  Օրինակ՝ 2024 թվականի հունվարին Anonymous Ռուսաստանը DDoS հարձակումներ իրականացրեց Հայաստանի կառավարության կայքերի, բանկերի և հեռահաղորդակցության ընկերությունների նկատմամբ: Այնուհետև, 2024 թվականի մարտին «Անանուն Սուդանը» (կապված է Ռուսաստանի հետ) հայտնեց, թե գրոհել է հայաստանյան բջջային օպերատոր Team Telecom-ը:

Ներկայացվածից զատ, նախորդ տարիներին Հայաստանը հաճախ թիրախավորվում է ռուսաստանյան պետական հովանավորությունը վայելող հաքերային խմբերի (APT) կողմից։ Մասնավորապես, APT 28 (Fancy Bear) խումբը ավելի քան մեկ տասնամյակ է կիբեռլրտեսություն և հարձակումներ է իրականացնում Հայաստանի ռազմական ու դիվանագիտական կառույցների նկատմամբ։