Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված նախագահ Ալի Քերիմլիի իրավունքների պաշտպանության հասարակական կոմիտեն մտահոգություն է հայտնել նրա անվտանգության վերաբերյալ, այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող կալանավորի խուց։

«Այս անձի հոգեկան առողջության վիճակը տանջանքների պայմաններ է ստեղծում մյուսների համար։ Այս անձի՝ գիշերը բարձրաձայն և անհասկանալի խոսելու սովորությունը զրկում է նրա հետ նույն խցում ապրելուն հարկադրված անձանց քնելու հնարավորությունից։ Մենք նաև գիտենք այս անձի կենսագրությունը, գիտենք, որ նման անձինք պետք է տեղավորվեն մենախցում, մասնագետ բժշկի հսկողության տակ լինեն։ Մենք վստահ ենք, որ այս իրավիճակը ստեղծվել է դիտավորյալ, նպատակը, իհարկե, Ալի Քերիմլիի կամքը կոտրելն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Քերիմլիի հեռախոսազանգերի իրավունքը սահմանափակված է։ Գործիչը նախկինում դատարանում ասել էր, որ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցից հետո իրեն զրկել են ընտանիքի անդամների հետ խոսելու հնարավորությունից։

Կոմիտեն հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունները «կարող են ունենալ այլ՝ ավելի լուրջ և ավելի նենգ ծրագրեր Քերիմլիի հետ կապված, և իրավիճակը, որն այժմ ստեղծվել է, այդ ծրագրի անբաժանելի մասն է»։ Նրա աջակիցների խոսքով՝ Քերիմլին ենթարկվել է նոր ճնշման, երբ France24-ը հունիսի 10-ին հրապարակել է նրա հարցազրույցը։ Այնտեղ Քերիմլին պնդել է, որ իրեն հետապնդում են «Ալիևի ռեժիմի դեմ» իր երկարատև ընդդիմադիր գործունեության համար, և որ իրեն համարում է «խղճի բանտարկյալ»։

Քերիմլին նաև մտավախություն է հայտնել բանտում իր կյանքի համար՝ հղում անելով այլ քաղբանտարկյալների մահվան դեպքերին, բարձրացրել է քաղաքական սպանության հնարավորությունը։

Ալի Քերիմլին ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու և պետության սահմանադրական կառուցվածքը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ): Վերջերս Բաքվի դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի