ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության նիստին քննարկվել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Լուրեր

23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
Բոլորը

Բրյուսելում հունիսի 13-ին տեղի ունեցած ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության հինգերորդ հանդիպման մասնակիցները բաց և անկեղծ մտքերի փոխանակում են ունեցել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդի հարցերի շուրջ։ Այս մասին ասվում է հանդիպման վերաբերյալ Բրյուսելի տարածած հաղորդագրությունում։

«Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն խնդիրներին։ Այս համատեքստում նշվել է տարածաշրջանային կայունության և կայուն կապի խթանման կարևորությունը։ Ադրբեջանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության երկկողմ բնույթը։ ԵՄ-ն ընդգծել է իր շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին՝ նկատի ունենալով անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»,- ասվում է հայտարարության  մեջ։

Կարևորվել է Ադրբեջանի՝ որպես հուսալի և կարևոր էներգետիկ գործընկերոջ դերն ու նշանակությունը Միջին միջանցքի հետագա զարգացման գործում։

Գնահատվել է ԵՄ-ի աջակցությունը Ադրբեջանում մարդասիրական ականազերծման և ականներից տուժածներին օգնությանը: Նշվել է, որ ԵՄ-ի Եվրոպայի նախաձեռնության և այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի հետագա աջակցությունը Ադրբեջանի հակաականային գործողությունների ծրագրին։

«Ադրբեջանական կողմը նաև վերահաստատել է իր շահագրգռվածությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում ԵՄ-ի հետ հնարավոր համագործակցությունն ուսումնասիրելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման ավարտին ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել պարբերական փոխանակումներն արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ։ Նրանք նաև ընդգծել են ԵՄ-Ադրբեջան գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակում երկկողմ համագործակցության ոլորտներում կառուցողական աշխատանքի կարևորությունը։

Հանդիպումը համանախագահել էին ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ, քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ավելի վաղ Հաջիևը հայտնել էր, որ կողմերը քննարկել են ԵՄ-Ադրբեջան համագործակցության հետագա ընդլայնման հարցը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ընդգծվել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի արժեքավոր և վստահելի գործընկերն է։

Հիշեցնենք, որ ապրիլին «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը։ Աղբյուրները նշել էին, որ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը քննարկման սեղանին է՝ փակուղուց դուրս գալու համար։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի՝ այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

Հունիսի սկզբին Բաքվում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հաստատել էր, որ արգելափակում են Հայաստանին օգնությունը։

«Մենք կարծում ենք, որ եթե ԵՄ-ն ցանկանում է 10 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին ականազերծման համար, ապա նույն ծավալի օգնություն պետք է հատկացվի Ադրբեջանին։ Մենք պետք է աջակցենք խաղաղության գործընթացին, ոչ թե խանգարենք»,- հայտարարել էր նա։

Էմմա Չոբանյան