ԵՄ երկրները համաձայնության են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ անդամ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որոնք սահմանվել են Ուկրաինայում ագրեսիայի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի կեսերին հաղորդվել էր, որ 14-րդ փաթեթի շրջանակում ԵՄ երկրները մտադիր են արգելափակել «Իզվեստիա»-ն, «Ռոսիյսկայա գազետա»-ն, «ՌԻԱ Նովոստի»-ն, ինչպես նաև Պրահայում արդեն փակված Voice of Europe կայքը, որոնք, ըստ մի շարք երկրների իշխանությունների, եվրոպական քաղաքական գործընթացներին ռուսական միջամտության գործիք են։

Արգելվելու է այս բոլոր լրատվամիջոցներից որևէ կերպ նյութեր տարածել ԵՄ երկրներում։ Ավելի քան մեկ տասնյակ ռուսական խոշոր լրատվամիջոցներ ԵՄ-ում արդեն արգելված են որպես քարոզչություն և ապատեղեկատվություն տարածողներ:

Reuters-ը, վկայակոչելով ԵՄ ղեկավարության աղբյուրներին, նշում է՝ ենթադրվում էր նաև, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի պատժամիջոցներ կիրառել հյուսիսկորեական ռազմական տեխնիկան Ռուսաստան մատակարարող նավերի, ինչպես նաև G7-ի երկրների կողմից ռուսական նավթի գնի սահմանաչափը խախտող լցանավերի նկատմամբ։

Թե կոնկրետ որ փաթեթի վերջնական տարբերակն է համաձայնեցվել, դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։