ՍԵՊԱ-ի կատարման որակը հույս չի ներշնչում, որ իշխանությունները հակված են ինտեգրվել ԵՄ-ին․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կայսրության մահվան մասին լուրերը չափազանցված են․ դրանք այդպես հեշտ չեն մահանում և թե պրոպագանդայով, թե պրոքսի-պատերազմներով, փորձելու են ետ նվաճել կորցրածը, ինչն էլ անում են 30 տարի։ Այս մասին այսօր Ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովի ժամանակ ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

«Ահագին մարդ՝ ուղղափառ, կրեմլահպատակները, վերջիվերջո հասկանում է իր անձնական, տնտեսական, մերկանտիլ, առողջապահական շահերը։ Ես ոչ մի տարակույս չունեմ, որ որեւէ հանրաքվե տալու է այնպիսի արդյունք, ինչի մասին խոսեց պարոն Արշակյանը, բայց ՀՀ իշխանությունների վերաբերմունքին ես շատ կասկածամիտ եմ, չնայած եղած հայտարարություններին, թե պատրաստ ենք մոտենալ այնքան, ինչքան այնտեղ հարմար կհամարեն եւ այլն․ ինտեգրման համար դուռ-լուսամուտ կոտրելու փոխարեն․․․ ՔՊ-ն մեկ հոգի չի ճարել, որպեսզի այս հավաքին մասնակցի»,- նշեց նա։

Բարսեղյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցության Համապարփակ և ընդլայնված պայմանագրի կատարման ընթացքը ՀՀ իշխանության կողմից, իրեն նույնպես դրական հույսեր չի ներշնչում, բայց ժողովրդից ընտրված ՀՀ գործող իշխանությունը ստիպված է լինելու հայտարարել՝ գնու՞մ է այս ուղղությամբ, թե՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։