Ինչու է Մարտի 1-ը «սև էջ» համարող Բագրատ Գալստանյանը գործակցում Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 16:00
Համաձայն չեմ «խլել» եզրույթի հետ․ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:55
Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
16.02.2026 | 15:51
«Վեոլիա ջուրը» կպետականացվի՞․ ՀԾԿՀ նախագահը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:46
ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել
16.02.2026 | 15:36
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 600.000 դրամ կաշառք է վերցրել, սակայն որևէ պաշտոնյայի չի փոխանցել՝ խոստումը կատարելու համար․ ՀԿԿ
16.02.2026 | 15:27
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.02.2026 | 15:27
Վանաձորում սպանդանոցի գործունեություն է կասեցվել
16.02.2026 | 15:24
Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին չեմպիոն
16.02.2026 | 15:18
Կրեմլը կտրականապես հերքում է Նավալնիի թունավորման մեղադրանքները
16.02.2026 | 15:09
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում․ Գագիկ Սուրենյան
16.02.2026 | 15:00
ՀԷՑ-ը՝ հավելագրումների ահազանգերի մասին // Դավիթ Տոնոյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 14:54
Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց՝ երբ ԱԲ գործարանը կսկսի աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:51
ՀԷՑ-ը 145 հազար բաժանորդի 285 միլիոն դրամ տույժ է վճարել․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:48
Առաջարկներ կան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային կապ ունենալու. Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 14:41
WTA․ Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
Բոլորը

Հունիսի 12-ին ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ։ Հատուկ միջոցը կիրառվեց այն բանից հետո, երբ շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ցուցարարներին ասաց, թե ԱԺ-ի ներսում բախումներ են, և ոստիկանությունը թույլ չի տալիս ընդդիմադիր պատգամավորներին ներս մտնել։ Ցուցարարների մի մասը հոսքով շարժվեց դեպի ոստիկանական պատնեշը, մի մասն էլ պարսպի վրայով մտավ Դեմիրճյան փողոցին հարակից Սիրահարների այգի։

Արդեն հունիսի 17-ի հանրահավաքին շարժման առաջնորդն ուժայինների իրանացրած գործողությունները նույնացրեց 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ։

Որքանո՞վ են նման և տարբեր այս երկու իրադարձությունները։ Հունիսի 12-ին մարմնական վնասվածքներ ստացավ 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան։ Մեկ քաղաքացի նռնակի պայթյունից կորցրեց ձեռքի մի քանի մատները։ 2008-ի մարտի 1-ին ցուցարարներին ճնշելու համար ներգրավվել էր նաև բանակը, սպանվեց 10 մարդ, 2-ը՝ ոստիկան, վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք, 1 ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցվեց։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձությունների միջև ուղիղ համեմատություններ անցկացնելը տեղին չէ։

ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդգծում է՝ Բագրատ Գալստանյանն արյունալի իրադարձություններին քաղաքական գնահատական չի տվել ո՛չ 2008 թվականին, ո՛չ էլ 2024-ին, երբ սկսեց իր շարժումը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Factor TV-ն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչ օրս որևէ գնահատական չի տվել 2008-ին 10 քաղաքացիների սպանությանը։ Գալստանյանը հայտարարեց, թե չկա բացահայտում, ուստի չի կարող գնահատական տալ, միևնույն ժամանակ, շեշտելով, որ այդ իրադարձությունը ողբերգություն է։

Բագրատ Գալստանյանը հունիսի 12-ի պատասխանատու համարում է Նիկոլ Փաշինյանին։ Factor TV-ն հետաքրքրվեց՝ իսկ ո՞ւմ է համարում Մարտի 1-ի պատասխանատու։ Նա կրկին խուսափողական պատասխան տվեց։

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ եթե Մարտի 1-ին քաղաքական գնահատականներ տրվեին բոլոր ուժերի կողմից, ապա հունիսի 12 չէր լինի։ Նա լուրջ բացթողում է համարում, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, լինելով շարժման առաջնորդ, գնահատական չի տվել ոչ միայն Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին, այլև կարևոր այլ դեպքերի։

2021 թվականին, երբ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես էր մեկնաբանել, թե ինչու Մայր Աթոռը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավորման տարիներին չի քննադատել իշխանություններին Մարտի 1-ի, քաղաքացիների իրավունքների խախտման և ընտրակեղծարարության համար։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ 2008-ին քաղաքացիների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառվել պետական շենքերից բավականին հեռու՝ Ազատության հրապարակում։ Բարսեղյանը, միաժամանակ, արձանագրում է, որ հունիսի 12-ին գործադրվել է անհամաչափ ուժ, որի անհրաժեշտությունը չի եղել։

Մինչ լուսաձայնային նռնակների կիրառումը՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան նշել էր, որ ոստիկանությունն իր աշխատանքն է կատարում և չի պատժվելու։

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը Լևոն Բարսեղյանն անթույլատրելի է համարում՝ շեշտելով, որ վարչապետն անվերապահ աջակցություն է հայտնել ոստիկանությանը։

Արմեն Բաղդասարյանը ևս կարծում է, որ ուժայինները հունիսի 12-ին միտումնավոր են կոշտ մեթոդների դիմել։ Բաղդասարյանը չի բացառում, որ եթե Փաշինյանի իշխանությանն անհրաժեշտ լինի, հասարակությունը կարող է ականատես լինել այն ամենին, ինչը տեղի ունեցավ Քոչարյանի օրոք։

Ոստիկանության գործողությունները դատապարտել են երկու տասնյակից ավելի ՀԿ-ներ, իրավապաշտպաններ՝ հայտարարելով, որ դրանք քաջալերվում են իշխանության բարձր ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի կողմից։

Ուշագրավ է, որ 2008 թվականի Մարտի 1-ը ողբերգություն համարող և այն հունիսի 12 -ի հետ համեմատող  Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարում գործակցում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ, որոնց իշխանության տարիներին են տեղի ունեցել Մարտի 1-ի արյունալի իրադարձությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան