Կառավարությունը 576 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով որոշել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 576 մլն դրամի հարկային արտոնություն տալ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից անհրաժեշտություն է առաջացել ներմուծել պլաստմասե տակդիրներ, որոնք նախատեսվում է օգտագործել արտադրվող կամ ներմուծվող ապրանքները անվտանգ փոխադրելու և փոխադրման ընթացքում վնասվածքների նվազագույն ռիսկերով մատակարարման համար։

«Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության համար, իսկ թամբային քարշակներ և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Վայոց ձորի մարզում։ «Ջերմուկ գրուպ»-ը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։

«Ջերմուկ գրուպ»-ը հիմնադրվել է 1996 թվականին, հիմնադիրը Աշոտ Արսենյանն է։ Հիշեցնենք, որ Աշոտ Արսենյանն առաջիններից էր, որ 2018 թվականին լքեց ՀՀԿ-ի շարքերը։ Իշխանափոխությունից հետո նրա որդին՝ Վահագն Արսենյանը 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։

Մանյա Պողոսյան