Կարկուտի հետևանքով  ցեխով լցված Թալինի մայր ջրանցքը մաքրվել է. ջրամատակարարումը վերականգնվել է

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

Ախուրյանի ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքը, որը ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերը, ամբողջությամբ մաքրվել է և պատրաստ է շահագործման:

ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ անցյալ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ջրանցքը բերնեբերան լցվել էր սելավաջրերով և ցեխով, ինչի հետևանքով անհնար էր դարձել ջրի մատակարարումը:

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Ջրառ» ՓԲԸ մասնագետներն անմիջապես արձագանքել են ստեղծված արտակարգ իրավիճակին և նախորդ չորս օրերին տեղում աշխատել են 24-ժամյա գրաֆիկով` ջրամատակարարումը հնարավորինս շուտ վերականգնելու համար: Ջրանցքի 1300 մ երկայնքի մաքրման աշխատանքներն իրականացվել են 7 միավոր տեխնիկայով:

Այս պահին ափամերձ տարածքների և սպասարկման ուղիների մաքրման աշխատանքները շարունակվում են, ջրամատակարարումը վերսկսել է:
Նշենք, որ Թալինի մայր ջրանցքի երկարությունը 97 կմ է։ Ջրթողունակությունը 20.5 մ³/վ է։ Ոռոգում է, հիմնականում, Արագածոտնի և Արմավիրի մարզերի Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանների շուրջ 11 հազար հա հողատարածքներ։