Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշելով, թե Հայաստանի զինումը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար

Լուրեր

09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
Բոլորը

Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության 2024 թվականի հունիսի 19-ի հայտարարությունը, որն արդարացնում է այդ երկրի զինվելու ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ի՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությանը։

Անդրադառնալով ԱԳՆ-ի հայտարարությանը, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, Հաջիզադեն ասել է, թե «բոլորին պետք է հայտնի լինի, թե ինչու են Հայաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերը ոչ լեգիտիմ և ինչու են վտանգ ներկայացնում Ադրբեջանի համար»։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «Հայաստանը, որը շուրջ 30 տարի կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ՝ խախտելով Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հիմա բազմիցս վկայակոչում է, շարունակում է տարածքային հավակնություններն իր հարևանների նկատմամբ և դադարեցրել է ագրեսիվ գործողությունները միայն Ադրբեջանի քայլերից հետո և դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»։

Հաջիզադեի հայտարարությամբ Բաքուն, փաստացի, հրաժարվել է հետ վերադարձել Հայաստանի 30 գյուղերի օկուպացված տարածքները։

«Աբսուրդ է, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը 30 տարի անց ադրբեջանցի զինվորների դիրքերը ներկայացնում է որպես իրենց գյուղերի տարածքներ՝ առանց սահմանազատման, իսկ Ադրբեջանին մեղադրում է օկուպացիայի մեջ։ Հասկանալի է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է, որը, իբր, պահպանում է խաղաղությունը և մրցակցում է Հայաստանին մահաբեր հարձակողական զենքի մատակարարման հարցում՝ ի հեճուկս նրա պաշտպանունակության բարձրացմանն ուղղված հայտարարությունների, ծառայում են Հայաստանը լարվածության և սպառնալիքների նոր օջախի վերածելուն։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է հայկական հաջորդ հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրությունն է, որտեղ հստակ նշվում է Հայաստանի անկախության ակտը՝ կոչ անելով «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միավորել» և վերջ տալ հակամարտությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան