ՌԴ-ում ամերիկացի սերժանտը դատապարտվել է շուրջ 4 տարվա ազատազրկման

Լուրեր

09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Բոլորը

ՌԴ-ում Վլադիվոստոկի դատարանն ամերիկացի զինվորական Գորդոն Բլեքին դատապարտել է 3 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով սպանության սպառնալիքների և գողության համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պաշտպանական կողմը բողոքարկում է դատավճիռը։

Բլեքը մայիսին ձերբակալվել էր Վլադիվոստոկում, որտեղ նա այցի էր գնացել իր ռուս ընկերուհուն՝ Ալեքսանդրա Վաշչուկին, ում հետ ծանոթացել էր Հարավային Կորեայում ծառայելու ընթացքում ծանոթությունների հավելվածի միջոցով։ Գործի նյութերի համաձայն՝ Բլեքը վիճաբանության ժամանակ բռնել է աղջկա վզից, իսկ Վաշչուկը դա ընկալել է որպես «իր կյանքի համար իրական սպառնալիք»։

Ամերիկացուն մեղադրել են նաև զոհի դրամապանակից 10 հազար ռուբլի գողանալու մեջ։ Առաջին կետի համար առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկում է, երկրորդի համար՝ մինչև 2 տարի ազատազրկումը։ Մեղադրող կողմը խնդրել է Բլեքին դատապարտել 4 տարի 8 ամիս ազատազրկման։

Բլեքի խոսքով՝ աղջիկն ինքն է վիճաբանության ժամանակ անընդհատ հարձակվել իր վրա։ Նա հերքել է, որ ծեծել է տուժողին։ Բլեքի փաստաբանները նշել են, որ նրա աշխատավարձը կազմում է 7 հազար դոլար, և 10 հազար ռուբլի գողանալու իմաստ չկար, որոնք, ընդ որում, երբ ընդհանուր բյուջե ունեին։

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում սպանության սպառնալիքի մեջ, գողության մեջ՝ մասամբ եմ մեղավոր, գողության մտադրություն չի եղել»,- ասել է Գորդոն Բլեքը:

Բլեքը 34 տարեկան է։ Վերադասները ծառայության ավարտին նրան գործուղել էին Հարավային Կորեա, որտեղից նա պետք է վերադառնար ԱՄՆ, սակայն մինչ այդ նա որոշել է մեկնել Վլադիվոստոկ՝ այցելելու Ալեքսանդրա Վաշչուկին։