Պուտինը Կիմ Չեն Ընին հայտարարել է երկու երկրների հարաբերություններում նոր հիմնարար փաստաթղթի պատրաստման մասին

Լուրեր

09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
Բոլորը

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան պատրաստել են նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկար տարիներ երկու երկրների հարաբերությունների հիմքում կլինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների մեկնարկին, գրում է ՌԲԿ-ն։

«Անցյալ տարի Ռուսաստան կատարած ձեր այցի արդյունքում մենք զգալի առաջընթաց գրանցեցինք մեր միջպետական ​​կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա»,- ասել է Պուտինը։

Երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմքը նա անվանել է «նախորդների սխրանքները»։ Պուտինը խոսել է խորհրդային զինվորների մասին, որոնք 1945 թվականին կորեացիների կողքին կռվել են Ճապոնիայից ազատագրվելու համար։

Կիմ Չեն Ընն իր հերթին նշել է, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերությունները մտնում են «նոր բարձր բարգավաճման շրջան»։ Նա նշել է Ռուսաստանի դերը աշխարհում ռազմավարական կայունության և հավասարակշռության պահպանման գործում և հայտարարել Ուկրաինայի հակամարտությունում Մոսկվային աջակցության մասին։

«Հիմա աշխարհում իրավիճակն ավելի է բարդանում և արագ փոխվում։ Նման իրավիճակում մենք մտադիր ենք է՛լ ավելի ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։

Նշենք, որ Պուտինը Հյուսիսային Կորեա է ժամանել նախօրեին։ Սա նրա առաջին այցն է երկիր 2000 թվականից ի վեր, երբ այն ղեկավարում էր երկրի ներկայիս ղեկավարի հայրը՝ Կիմ Չեն Իրը։ Վերջին անգամ Կիմ Չեն Ընը ՌԴ էր այցելել անցյալ տարվա սեպտեմբերին։