Էստոնիայում Տարտուի համալսարանի պրոֆեսորին 6 տարվա ազատազրկման են դատապարտել՝ ՌԴ հատուկ ծառայությունների հետ աշխատելու համար

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Էստոնիայում դատարանը Ռուսաստանի քաղաքացի, Տարտուի համալսարանի պրոֆեսոր Վյաչեսլավ Մորոզովին դատապարտել է 6 տարի 3 ամիսվ ժամկետով ազատազրկման՝ ռուսական հետախուզական ծառայությունների հետ աշխատելու համար, գրում է Current time-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Մորոզովին մեղավոր են ճանաչել Էստոնիայի Հանրապետության դեմ օտարերկրյա հետախուզական ծառայության շահերից և անունից հանդես գալու մեջ (Քրեական օրենսգրքի 234-2-րդ հոդվածի 1-ին մաս): Քննության վարկածով՝ նա մի քանի տարի շարունակ, ելնելով ռուսական հետախուզական ծառայությունների շահերից, վարձավճարի դիմաց տեղեկություններ է հավաքել Էստոնիայի ներքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության քաղաքականության, ինչպես նաև դրա հետ կապված մարդկանց և ենթակառուցվածքների մասին։

Էստոնիայի անվտանգության ոստիկանության գլխավոր տնօրեն Մարգո Պալսոնն ասել է, որ դատապարտյալը տեղեկություններ է փոխանցել ռուսական հատուկ ծառայությունների գործակալներին, ինչի համար պարբերաբար մեկնել է Ռուսաստան։ Չի հաղորդվում՝ արդյո՞ք Մորոզովն ընդունել է մեղքը։

Վյաչեսլավ Մորոզովին ձերբակալել էին այս տարվա հունվարին, որից հետո դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Հետագայում նրա խափանման միջոցը երկու անգամ երկարացվել է։