ՌԴ-ն պատրաստ չէ Ուկրաինայում խաղաղության հարցով լուրջ քննարկումների. Պետքարտուղարություն

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

ԱՄՆ-ը կրկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու պայմանները՝ ասելով, որ Մոսկվան «պատրաստ չէ լուրջ, բարեխիղճ քննարկումների», գրում է VOA-ն։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Պուտինը «նախքան բանակցությունները սկսելը մաքսիմալիստական ևս մեկ հայտարարություն է արել՝ կոչ անելով Ուկրաինային հանձնել ավելի շատ ինքնիշխան տարածք, քան Ռուսաստանը մինչ այժմ օկուպացրել է»:

«Նախագահ Պուտինը պահանջել է, որ Ուկրաինան համաձայնի զինաթափմանը, որպեսզի այն խոցելի լինի Ռուսաստանի ապագա ագրեսիայի համար»,- ասել է Միլլերը։

Նա հայտարարել է, որ «ոչ մի պատասխանատու երկիր չի կարող ասել, որ դա խաղաղության ողջամիտ հիմք է»։

«Սա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սա հակասում է բարոյականության հիմունքներին: Սա հակասում է հիմնական ողջախոհությանը։ Հասկանալի է, որ Ռուսաստանը պատրաստ չէ լուրջ, բարեխիղճ քննարկումների։ Ռուսաստանի գործողությունները դա հատկապես պարզ են դարձնում, քանի որ նա շարունակում է ռմբակոծել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները, սպառնալ նավագնացությանը Սև ծովում և բռնի կերպով արտաքսել տասնյակ հազարավոր ուկրաինացի երեխաների»,- ասել է Միլլերը:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգները կշարունակի Ուկրաինային ցուցաբերել անսասան աջակցություն։ Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել են անվտանգության երկկողմ համաձայնագիր։

«Սա կարևոր հանգրվան է մեր ձգտման մեջ՝ կառուցելու երկրների լայն, փոխադարձաբար ամրապնդվող և հզոր ցանց՝ ապահովելու Ուկրաինայի ապագան և աջակցելու նրա եվրաատլանտյան ինտեգրմանը, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը»,- ասել է Միլլերը:

Այս համաձայնագրում, ըստ նրա, ԱՄՆ-ը և Ուկրաինան հայտարարել են անվտանգության և տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարին նպաստելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու մտադրության մասին։