Տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելով՝ հափշտակել են շուրջ 2 մլն ՀՀ դրամ․ 3 անձ կալանավորվել է

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

2024 թվականի հունիսի 2-ին հաղորդումներ են ստացվել՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ ավազակային հարձակում և վերջինիս բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խմբի անդամներից երեքի ինքնությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2024թ. հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք ավազակություն կատարելու, ինչպես նաև դրա կատարմանն օժանդակելու շուրջ նախնական համաձայնության գալով, նախապես իմանալով իրենց կողմից թիրախավորված բնակարանում գումարի առկայության մասին, այցելել են նշված բնակարան և բնակարանի սեփականատիրոջ՝ տարեց տղամարդու կողմից բնակարանի մուտքի դուռը բացելուն և ներս մտնելուն զուգահեռ, նրա հետևից մտել են բնակարան։ Վերջինիս կամքին հակառակ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տանտիրոջ նկատմամբ բռնություն գործադրելով, նրանք ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս զրկելով դիմադրելու հնարավորությունից: Այնուհետև բնակարանից հափշտակել են, նախնական տվյալներով, շուրջ 2.153.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Այդ ընթացքում նշված անձանցից մեկը սպասել և հսկել է շենքի բակում, որպեսզի հնարավոր վտանգի դեպքում տեղյակ պահի հանցակիցներին: Հանցագործության ավարտից հետո վերջինս իր ավտոմեքենայով հանցակիցներին տեղափոխել է դեպքի վայրից՝ այդ կերպ օժանդակելով նրանց:

Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամներից երեքը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ մեկին՝ 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նշված անձանց նկատմամբ կիրառվել է կալանքը:

Վերոհիշյալ քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ խմբի կողմից ենթադրաբար կատարված այլ սխեմատիկ հանցագործությունների մասին ևս:

Մասնավորապես՝ տվյալներ են առկա անձանց կողմից հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, իրենց հանցավոր մտադրությունների իրականացման համար նրանց կողմից մի շարք անձանց ներգրավելու, 2024թ․ ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում նրանց կողմից Երևանում և Արմավիրի մարզում զենքի կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ այլ անձանց նկատմամբ հարձակումներ կազմակերպելու, բնակարանային գողություններ կատարելու, այդպիսի այլ հանցագործություններ պլանավորելու վերաբերյալ։

Խումբը, նախնական տվյալներով, գործել է հստակ դերաբաշխմամբ։ Որպես կանոն՝ բոլոր դեպքերում նրանցից մեկը մշտապես հսկել է տարածքը, որպեսզի բացահայտման վտանգի դեպքում անմիջապես տեղյակ պահի հանցագործությունների կատարման մեջ անմիջականորեն ներգրավված հանցակիցներին, խմբի կազմում գործող որոշ մասնակիցներ էլ զբաղվել են թիրախավորվող բնակարանների ու այնտեղ ապրող անձանց վերաբերյալ խմբի մյուս անդամներին հստակ կոորդինատներ տալով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով(2 դրվագ), 319-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), 44-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով(2 դրվագ), 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որոշում է կայացվել նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբավորման մեջ ընդգրկված մյուս անդամների ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: