Սա սահմանադրական կարգը տապալելու փորձ է․ Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ նիստին իշխանականների բոյկոտի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը  խորհրդարանի տապալված նիստը Սահմանադրական կարգը տապալելու փորձ է որակում։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, որ Սահմանադրությունը պարտավորեցնում է պատգամավորներին ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը:

«Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Սահմանադրության հոդվածներով ամրագրված է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են։ ԱԺ պատգամավորները և հատկապես քաղաքական մեծամասնությունը ուղիղ պարտականություն ունի Սահմանադրության մեկ այլ հոդվածով՝ ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը։ Իսկ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը, Սահմանադրության 100-րդ հոդվածի պահանջի համաձայն, պետք է անցկացվի։ Այստեղ չկա որևէ հնարավորություն, որը քաղաքական մեծամասնությունը փորձում է ներկայացնել, թե, իբր, դա իրենց իրավունքն է՝ չգալու։ Եթե քաղաքական փոքրամասնությունն է կիրառում այս գործիքը, որը միջազգային պառլամենտական կանոններով ընդունված է որպես մեծամասնության վարքագծի դրսևորմանը որևէ հակազդեցություն, տրամաբանական է, բայց քաղաքական մեծամասնությունը չի կարող իր իսկ մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։ Սա սահմանադրական կարգի տապալման փորձ է»,- շեշտում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։