Էրդողանի կառավարությունը 20 տարվա ընթացքում ամենաբարձր հարկերն է սահմանելու «տնտեսական ճգնաժամի դեմ» պայքարում

Լուրեր

16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
16.02.2026 | 20:15
Ովքեր են ՔՊ-ում ամենաՉսիրվածները. վարկանիշային քվեարկության առաջին փուլի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում օրենքի նախագիծը, որը նախատեսվում է քննարկել խորհրդարանում Կուրբան Բայրամ տոնից հետո, սպասվում է, որ վիրտուալ հարկային փոթորիկ կառաջացնի և կազդի ամեն ինչի վրա՝ սկսած անշարժ գույքի և կրիպտոարժույթի առևտրից մինչև կորպորատիվ հարկեր, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ֆինանսների նախարարության կողմից նման խիստ միջոցներ ձեռնարկելու շարժիչ ուժն անցյալ տարվա ավերիչ երկրաշարժերից հետո կատարված ծախսերն են և վերջին երկու տարիների ընտրությունների ժամանակ կառավարության շռայլ ծախսերը։

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կողմից պատրաստված զեկույցի համաձայն՝ այս տարի բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 6,4 տոկոսը՝ դառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության 20 տարիների ամենամեծ բյուջետային դեֆիցիտը։ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է կրճատել այս ռեկորդային դեֆիցիտը՝ ծայրահեղ հարկեր սահմանելով:

Կառավարությունը հարվածելու է անշարժ գույքին, կորպորատիվ եկամուտներին

Առաջին ոլորտը, որը նախարարությունը թիրախավորել է հարկային կարգավորման համար, անշարժ գույքի ներդրումային կազմակերպությունների կողմից անշարժ գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացված շահույթն է: Այս շահույթը ենթակա է նվազագույն կորպորատիվ հարկի: Այս ամենը բյուջե կբերի լրացուցիչ 7,2 միլիարդ լիրա։ Միջոցներից մեկը ենթադրում է անշարժ գույքի կապիտալ շահույթների արտոնությունների վերացում:

Բացի այդ, ծրագրերի համաձայն՝ կառավարությունը հաջորդ տարի ակնկալում էր 40 միլիարդ լիրա հավելյալ եկամուտ ստանալ՝ երկրում ստացված բազմազգ կորպորացիաների շահույթի համար նվազագույնը 15 տոկոսի հարկ կիրառելուց։ Այն նաև ակնկալում է տարեկան 90 միլիարդ լիրա լրացուցիչ եկամուտ թուրքական ընկերությունների համար կիրառվող նոր նվազագույն հարկային բազայից։ Օրակարգում է նաև կորպորատիվ հարկերի պահումների շրջանակի ընդլայնումը և էլեկտրոնային առևտրի 1,5 տոկոսով հարկային նվազեցման ներդրումը։

Առաքիչները հարկվելու են – օրինագիծը նաև ուղղված է առաքիչների եկամուտներին, որոնք աշխատում են ինքնուրույն՝ առանց որևէ կոնկրետ գործատուի հետ կապված լինելու, հատկապես նրանք, որոնք աշխատում են սննդի առցանց առաքման հավելվածներով։

Նրանք, սոցիալական մեդիայի ինֆլյուենսերների նման, պարտավոր կլինեն կատարել հարկերի հետ կապված տարբեր պահանջներ, ինչպիսիք են գրանցումը հարկային նպատակներով, գրառումների պահպանումը և հարկային հայտարարագրերի ներկայացումը որպես առևտրային եկամուտ ունեցողներ: Մոտոառաքիչներից պահանջվելու է հաշիվ բացել բանկերում և բոլոր եկամուտները հավաքագրել միայն այդ հաշվի միջոցով: Այսպիսով, ակնկալվում է 15 տոկոս եկամտահարկի վճարում։

Կրիպտոարժույթի հարկ – վերջին երեք տարիների ընթացքում թուրքական լիրայի արագ արժեզրկումը և ահագնացող գնաճը ստիպել են Թուրքիայում որոշ ներդրողների դիմել կրիպտոարժույթների առևտրին: Ֆինանսների նախարարությունը դիտարկում է նման առևտրի համար 0,03 տոկոս գործարքային հարկ սահմանելու հարցը, և ակնկալվում է, որ տարեկան եկամուտը կկազմի 3,7 միլիարդ լիրա:

Նախագծում արծարծված խնդիրներից է որոշակի ոլորտներում արտոնությունների և բացառությունների վերացումը կամ սահմանափակումը։ Ենթադրվում է, որ հարկային խախտումների համար տույժերը, ինչպիսիք են անդորրագրերը չտրամադրելը, եռապատկվելու են, իսկ ֆրիլանսերները կկանգնեն ավելի խիստ միջոցների առաջ։

Նախատեսվում է նաև կրճատել հաշմանդամների նպաստները և ժառանգության հարկը: Կառավարությունը նախատեսում է նաև տասնապատկել միջազգային ուղղություններով թռչող քաղաքացիների մեկնման վճարները։ Վճարը ներկայում կազմում է 150 լիրա, սակայն ակնկալվում է, որ այն կբարձրանա մինչև 1000-1750 լիրա:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ սպառողական գների գնաճը մայիսին հասել է 75,45 տոկոսի, որն ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր։

Էմմա Չոբանյան