Իսրայելի վարչապետը հայտարարել է ռազմական կաբինետը լուծարելու մասին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո ստեղծված ռազմական կաբինետի լուծարման մասին: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Որոշումն ընդունվել է նախարար Բենի Գանցի հրաժարականից հետո։ Ըստ պարբերականի՝ կոալիցիայի փլուզումը սպասելի էր, քանի որ Գանցի փոխարեն ռազմական կաբինետում իրեն ընդգրկել խնդրել է ազգային անվտանգության ծայրահեղ աջ նախարար Իտամար Բեն Գվիրը։

Ակնկալվում է, որ Նեթանյահուն պատերազմի վերաբերյալ մեծ որոշումներ կկայացնի հատուկ հանդիպումների ժամանակ՝ առանց Բեն Գվիրի, իսկ վերջնական հաստատումը կպահանջի անվտանգության ավելի լայն կաբինետի հանդիպում:

Հիշեցնենք, որ Գանցը կոչ էր արել Նեթանյահուին մինչև հունիսի 8-ը հստակ ծրագիր մշակել այն մասին, թե ինչ է նախատեսում անել իր նախարարների կաբինետը Գազայում: Ինչպես և ակնկալվում էր՝ պատասխան չստանալով՝ նախարարը հայտարարել է հրաժարականի մասին։ Իր հայտարարության մեջ նա հստակ նշել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ավելի վաղ առաջարկված խաղաղության ծրագրին՝ ասելով, որ պատանդների վերադարձն «իշխանության պահպանումից վեր» է դասում։ Նա նաև կոչ էր արել արտահերթ ընտրություններ անցկացնել։