Իրավապաշտպաններն ահազանգում են՝ ռուս ժամկետային զինծառայողներին խաբեությամբ տարել են Գյումրիի ռազմաբազա և ստիպել պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն չորս ժամկետային զինծառայողների ՌԴ Վլադիկավկազ քաղաքից տարել են ՀՀ-ում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազա և այնտեղ ստիպել պայմանագիր կնքել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ։ Այս մասին հայտնում է Важные истории-ն, որին վկայակոչում է Current time-ը։

Տեղի ունեցածի մասին իրավապաշտպանները տեղեկացել են այդ զինծառայողբներից մեկից, որը դիմել է նրանց օգնությանը։ Նրա խոսքով՝ Վլադիկավկազում զորամասի ղեկավարությունն իրեն և իր ծառայակիցներին տեղեկացրել է, որ ծառայության մնացած չորս ամիսներն անցկացնելու են Հարավային ռազմական օկրուգի մեկ այլ հատվածում։ Զինծառայողներին նստեցրել են ինքնաթիռ, և միայն ժամանելուց հետո են հասկացել, որ Հայաստանում են։ Գյումրիի ռազմաբազայում նրանք անցել են բուժզննում, որից հետո նրանց թուղթ են տվել ստորագրելու, որը ստորագրել են՝ մտածելով, որ բժշկական փաստաթուղթ է։ Պարզվել է՝ այն անժամկետ պայմանագիր է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ։ Զինծառայողներին թույլ չեն տվել հետ վերցնել իրենց ստորագրությունները։

Թե քանի զինծառայող է այս տարբերակով տարվել Գյումրի, իրավապաշտպաններին հայտնի չէ։ Նրանք նաև չեն կարողանում բացատրել, թե ինչու է դրա համար պահանջվել երիտասարդներին տանել Հայաստան։

Հունիսի 15-ին էլ Astra տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ ռազմաճակատ են ուղարկվել Կրասնոդարից, Սոչիից և Արմավիրից զինվորականներ, որոնք հայտնել են, որ իրենց խաբեության տարել են Դոնի Ռոստով՝ բուժզննում անցնելու համար, այնուհետև տարել են Ուկրաինայում կռվելու՝ չնայած առողջական լուրջ խնդիրներին։

Ե՛վ իրավապաշտպանները, և՛ ժամկետային զինծառայողների ու մոբիլիզացվածների հարազատները սոցցանցերի թեմատիկ խմբերում հայտնում են, որ Ռուսաստանում հաճախակիացել են ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքելու հարկադրանքի դեպքերը։ Ըստ «Верстка»-ի՝ հրաժարվելու դեպքում նրանց սպառնում են  գրոհային բրիգադներով՝ ակնարկելով մոտալուտ մահվան մասին։

Լրատվամիջոցը գրում է, որ նման պարտադրանքը կարող է կապված լինել պայմանագրային զինծառայողների թվի պլանը կատարելու փորձերի հետ, քանի որ ռազմաճակատի համար զինվորականների հավաքագրման ռուսական համակարգը դադարել է կատարել իր խնդիրը։ Օրինակ, Bloomberg-ը հայտնել էր Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար Աֆրիկայից ուսանողների և աշխատողների հավաքագրման մասին, իսկ Շրի Լանկայի իշխանությունները մտահոգություն էին հայտնել իրենց երկրի քաղաքացիներին խարդախությամբ հավաքագրելու և ռազմաճակատ ուղարկելու վերաբերյալ: Նախկինում այդ մասին նշել էին Նեպալի իշխանությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի