ԲԴԽ-ն մերժեց Աննա Դանիբեկյանի կողմից Կարեն Անդրեասյանին և խորհրդի մյուս անդամներին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ մերժեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին և խորհրդի մյուս անդամներին դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները

Նախորդ շաբաթ ԲԴԽ-ում սկսվել է Դանիբեկյանի կարգապահական գործի քննությունը, որով Արդարադատության նախարարությունը միջնորդել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Դանիբեկյանին «Ռոբերտ Քոչարյանի գործը ձգձգելու համար»:

Կարգապահական վարույթը հարուցվել է այն բանից հետո, երբ ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտը հրապարակել է ֆիլմ և Դանիբեկյանին «մեղավոր ճանաչել» Քոչարյանի գործը տապալելու մեջ: Այս ֆիլմը տարածել են մի շարք լրատվամիջոցներ, և, դրանցից մեկի հրապարակումը հիմք ընդունելով, Արդարադատության նախարարությունը հարուցել է վարույթ:

Նշենք, որ մինչ ֆիլմի հրապարակումը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր այն մասին, որ ինքը Դատական դեպարտամենտի իր գործընկերներին խնդրել է 5 ձգձգվող գործերի վերաբերյալ ֆիլմ պատրաստել, և պարզել, թե ովքեր են մեղավոր այս գործերի ձգձգման համար: Այս ֆիլմերից մեկը հենց Քոչարյանի գործի վերաբերյալ է եղել:

ԲԴԽ նախորդ նիստին Դանիբեկյանը, մեջբերելով Կարեն Անդրեասյանի հարցազրույցի բովանդակությունը, նշել էր, որ Անդրեասյանը կանխակալ վերաբերմունք ունի ԲԴԽ-ում քննվող իր գործի նկատմամբ: Բացի այդ` Դանիբեկյանն ինքնաբացարկի միջնորդություններ էր ներկայացրել նաև խորհրդի մյուս անդամներին` բացի նորընտիր անդամներ Արմեն Դանիելյանի և Մերի Համբարձումյանի:

Խորհուրդը, սակայն, գտել է, որ իրենց անդամներից որևէ մեկը կանխակալ չէ, Անդրեասյանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կանխակալ վերաբերմունք չի արտահայտել Աննա Դանիբեկյանի վերաբերյալ:

Այսօրվա նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ինքը Դատական դեպարտամենտի մշտադիտարկման գործառույթի վերաբերյալ հարցում է ուղարկել, և այս պահի դրությամբ դեռևս դրա պատասխանը չի ստացել, ուստի միջնորդեց հետաձգել նիստը, մինչև պատասխանը կստանա: Խորհուրդը միջնորդությունը բավարարեց:

Հաջորդ նիստի օրվա և ժամի վերաբերյալ կողմերը լրացուցիչ կծանուցվեն:

Արաքս Մամուլյան