ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զենքը պատրաստի վիճակի բերելու շուրջ խորհրդակցություններ են սկսել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները խորհրդակցություններ են սկսել Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքների պատճառով միջուկային զենքը պատրաստի վիճակի բերելու հարցի շուրջ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Telegraph-ին տված հարցազրույցում։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ներկայումս բանակցություններ են վարում ավելի շատ միջուկային զենքի տեղակայման շուրջ։
«Իհարկե, ՆԱՏՕ-ի նպատակն առանց միջուկային զենքի աշխարհն է, բայց քանի դեռ կա միջուկային զենք, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, ավելի վտանգավոր աշխարհ է»,- շեշտել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ Չինաստանը, մասնավորապես, մեծ ներդրումներ է կատարում ժամանակակից սպառազինությունների, այդ թվում՝ իր միջուկային զինանոցի մեջ, որի ծավալը, ըստ նրա, մինչև 2030 թվականը կաճի՝ հասնելով 1000 մարտագլխիկի։

«Իսկ դա նշանակում է, որ տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել մի բանի, որը նախկինում երբեք չի հանդիպել, այն է՝ միջուկային զենք ունեցող երկու պոտենցիալ հակառակորդների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ: Իհարկե, դա հետևանքներ կունենա»,- ասել է Ստոլտենբերգը։