Բազմաթիվ բողոքներ ենք ստացել աշխատանքից դուրս գալիս վերջնահաշվարկ չստանալու կամ սահմանվածից քիչ ստանալու առնչությամբ. ՄԻՊ

Լուրեր

06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Արժանապատիվ Աշխատանք Հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին։

Միջոցառման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, արտադատական պաշտպանության հնարավորությունները, աշխատանքային իրավունքների վիճակի վերաբերյալ ընկալումները և ապագա հեռանկարներն ու առաջնահերթությունները։

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները։ Ըստ նրա՝ մեր հասարակությունում աշխատանքային իրավունքի խնդիրներին շատ քիչ է անդրադարձ կատարվում, մինչդեռ այս ոլորտում կան բազմաթիվ բացեր, որոնք ունեն թե´ օրենսդրական կարգավորումների, թե´ պրակտիկայում կիրառելիության տարբեր կառուցակարգերի ներդրման կարիք։

Պաշտպանը փաստել է, որ թեև վերջին տարիներին Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գրանցել են առաջընթաց ու կարևոր ցուցիչ քաղհասարակության և պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության, այնուամենայնիվ կան մի շարք խնդիրներ, որոնք ունեն պատշաճ կարգավորման և հասցեավորման կարիք։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է հանրային քննարկումների ձևաչափով քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, քանի որ Պաշտպանի աշխատակազմ դիմող քաղաքացիների զգալի մասը տեղեկացված չէ իրենց իրավունքներից։

«Առաջին ոլորտներից մեկը, որին կցանականամ անդրադառնալ աշխատավայրում սեռական ոտնձգությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մեխանիզմների առկայության կարևորությունն է։ Ես կարող եմ ասել, որ այս ոլորտը մեր երկում պատշաճ հասցեավորված չէ, այստեղ կան ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ պրակտիկայում դրանք ընկալելու ու կիրառելու խնդիր։ Երկրորդ շատ կարևոր հարցը` աշխատավայրում խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի և մի շարք այլ խմբերի իրավունքների պաշտպանությունն է։ Բազմաթիվ բողոքներ ենք ստացել նաև աշխատանքից դուրս գալիս վերջնահաշվարկ չստանալու կամ սահմանվածից քիչ ստանալու առնչությամբ, որոնց հիմնական մասը լուծվել է ՄԻՊ միջամտությամբ։ Խնդրահարույց են հաստիքների կրճատման հետևանքով նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայությունը, գործադուլի իրավունքի առնչությամբ տարընկալումները և մի շարք այլ հարցեր։ Այս և մի շարք այլ խնդիրների մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանը շեշտել է համագործակցային միջավայրի կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրները հայտնաբերելու և համատեղ ջանքերով դրանց համար լուծման ուղիներ մշակելու տեսանկյունից։