Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողություն՝ Երևանի քաղաքային պանթեոնում

Լուրեր

07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:
Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, մեծանուն արվեստագետի ընտանիքի անդամները, նրա արվեստի երկրպագուները, արվեստագետներ:

«Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է, և դրանով նա հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի: Կարծում եմ՝ թե՛ քանդակագործության, թե՛ նկարչության մեջ Քոչարի ստեղծած ժառանգությունը և նրա դրած ուղենիշները շատ արվեստագետների են ոգեշնչել ու ոգեշնչում, նրա գործերն աշխարհի տարբեր թանգարաններում են ցուցադրվում, ավելի մեծ շրջանակների ուսումնասիրության նյութ են դառնում: Մեզ համար հատկապես կարևոր է նրա 125-ամյակի առթիվ ևս մեկ անգամ արժևորվել արվեստագետին և նրա թողած ժառանգությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում. ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ մեծանուն արվեստագետի հոբելյանը պատշաճ կազմակերպելու և նշելու համար։ Անցկացվելու են տարբեր միջոցառումներ ինչպես Երևանում և ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում, լինելու են ստեղծագործությունների և ֆիլմերի ցուցադրություններ, կրթական ծրագրեր ու առանձին միջոցառումներ:

«Այսօրինակ միջոցառումներով փորձելու ենք ևս մեկ անգամ հանրահռչակել, գնահատել և արժևորել Երվանդ Քոչարի անունը, ստեղծագործությունները: Հատկանշական է նաև, որ այս տարի նշելու ենք մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-ամյակը, որի քանդակագործը Երվանդ Քոչարն է: Այսօրինակ միջոցառումներով ևս մեկ անգամ կբացահայտենք Երևանի այն բոլոր կարևոր վայրերը, որոնք կապված են Քոչարի ստեղծագործական գործունեության հետ: Նմանօրինակ նախաձեռնությունները հետաքրքրություն կառաջացնեն նաև զբոսաշրջիկների շրջանում՝ այլ տեսանկյունից բացահայտելու Երևանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Պանթեոնի միջոցառումից հետո Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել արվեստագետին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են Երվանդ Քոչարի կյանքին, ստեղծագործություններին, գործունեությանը: