ԵՄ-ն բարձր է գնահատել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի նախապատրաստման նպատակով կարողությունների ամրապնդումը

Լուրեր

07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Բոլորը

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը: Քննարկվել են Համաձայնագրի իրականացան և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։

ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանը և ԵՄ-ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը:

«Հանդիպմանը մասնակցել է նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացումները:

ԵՄ-ն բարձր է գնահատել արձանագրված առաջընթացը՝ ներառյալ «Եվրոջասթ» գործակալության հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման կարողությունների ամրապնդումը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: