Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու պայմանները

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից։ Այդ ժամանակ Ռուսաստանը պատրաստ կլինի բանակցությունների։ Հրադադարի հաստատման ու բանակցությունների նման առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԲԿ-ն։

«Ուշադրություն եմ հրավիրում՝ այդ շրջանների բոլոր տարածքների մասով դրանց վարչական սահմաններում, որոնք գոյություն ունեին Ուկրաինա մտնելու ժամանակ։ Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է նման որոշման և սկսի զորքերի իրական դուրսբերում այս շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես կտեղեկացնի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին, մեր կողմից անմիջապես, հենց այդ պահին կհետևի հրադադարի և բանակցություններ սկսելու հրաման»,- հայտարարել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը « դա կանի անհապաղ»։

Միաժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների ու կազմավորումների անարգել ու անվտանգ դուրսբերումը։

Պուտինը նշել է, թե Մոսկվան պատրաստ է «նույնիսկ վաղը» նստել բանակցությունների սեղանի շուրջ։