Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ը ՌԴ-ին 25 մլրդ դոլար է արժենում

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Արտերկրում ատոմակայանների կառուցման ռուսական ֆինանսավորումը կազմում է տասնյակ միլիարդավոր դոլարներ, դրանք վերցված են սուվերեն հիմնադրամներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գիտության և կրթության հարցերով խորհրդի նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։

«25 մլրդ դոլար՝ Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի համար, և այս ամենը՝ Ռուսաստանի հաշվին։ Որպեսզի հասկանալի լինի, դա մեր սուվերեն հիմնադրամներից է։ Դա տնօրինում է Ռոսատոմը։ Ալեքսեյ Լիխաչով՝ ապրե՛ք։ Ապրեք այն իմաստով, որ դա թույլ է տալիս իսկապես զարգացնել տեխնոլոգիաները։ Եվ, հավանաբար, պետության կողմից ֆինանսավորման մակարդակը պետք է լինի այնպիսի տնտեսապես իրագործելի մակարդակի վրա, որը թույլ կտա ոչ միայն իրականացնել առկա ծրագրերը, այլև ունենալ առաջիկայի պլանավորման հորիզոն»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ թուրքական առաջին ատոմակայանը կառուցում է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը։ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Մերսինում «Աքքույու» ատոմակայանի կառուցման, շահագործման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին։ Թուրքական առաջին ԱԷԿ-ի ծրագիրը ներառում է 4 էներգաբլոկ՝ 4800 մեգավատտ հզորությամբ ВВЭР-1200 ռեակտորներով։

Անցյալ տարի ապրիլին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցել էին «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։