ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ զենք գնի Ուկրաինայի համար

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

ԱՄՆ-ը պետք է ապահովի ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային սպառազինությունների գնման հիմնադրամի միջոցների կեսը։ Այս հիմնադրամի ծավալը պետք է կազմի տարեկան 40 մլրդ դոլար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ն պետք է հաստատի Ուկրաինային զենքի մատակարարման հստակ պլանը։

«Դրա ծավալը կկազմի տարեկան 40 միլիարդ դոլար, այդ հիմնադրամներում ներդրումները պետք է համահունչ լինեն ՀՆԱ-ին։ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կազմում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ի կեսը, այդ պատճառով ԱՄՆ-ն ապահովում է այդ հիմնադրամի կեսը, իսկ մնացած միջոցները կտրամադրեն Կանադան ու եվրոպական երկրները»,- ասել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Փարիզում Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր Ուկրաինային 225 միլիոն դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին։ Նա նաև ներողություն է խնդրել, որ ԱՄՆ-ը մի քանի ամսով հետաձգել է ռազմական օգնության փոխանցումը։