Թաիլանդը ՌԴ-ին տեղեկացրել է BRICS-ին անդամակցելու մտադրության մասին

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Թաիլանդի արտաքին գործերի նախարար Մարիտ Սանգյամֆոնգը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին նամակ է հանձնել BRICS-ի անդամ դառնալու՝ թագավորության մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի նախարարությունը՝ հունիսի 11-ին Նիժնի Նովգորոդում կայացած «BRICS-ի երկխոսությունը զարգացող երկրների հետ» համաժողովի արդյունքներով, գրում է Կոմերսանտը։

Թաիլանդի ԱԳՆ-ն նշել է, որ այս միջոցառումը BRICS-ի հինգերորդ բարձր մակարդակի հանդիպումն էր, որին մասնակցել են թագավորության ներկայացուցիչները։ Սանգյամֆոնգն ասել է, որ Թաիլանդը, հանդես գալով որպես միջնորդ երկրների տարբեր խմբերի միջև, «կարող է մեծացնել BRICS-ի ներառականությունն ու փոխկապակցվածությունը», ինչպես նաև բարձրացնել BRICS-ի արդյունավետությունը զարգացող երկրների շահերը խթանելու գործում:

Նա մի շարք առաջարկներ է արել BRICS-ի և նման երկրների միջև էներգետիկայի ու պարենային անվտանգության և տեղական արժույթների օգտագործման ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

«BRICS -ի անդամ յուրաքանչյուր երկիր ողջունել է Թաիլանդի որոշումը և կարծում էր, որ Թաիլանդը կարող է նպաստել BRICS-ի հաջողությանը: Նախարարը նաև նամակ է ներկայացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին BRICS-ի լիիրավ անդամ դառնալու՝ Թաիլանդի մտադրության մասին»,- ասվում է թագավորության ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։

Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել BRICS-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումն ընդլայնված կազմով՝ Ռուսաստանին բարեկամ մի խումբ պետությունների մասնակցությամբ, որոնք այս ասոցիացիայի անդամ չեն։