Նախկին ԽՍՀՄ երկրների բանկերն ամերիկյան պատժամիջոցներից հետո դադարեցրել են ռուբլու փոխանակումը դոլարով

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Նախկին հետխորհրդային որոշ հանրապետությունների բանկերը սահմանափակել են ռուբլու փոխանակման գործառնությունները Մոսկվայի բորսայում՝ ԱՄՆ պատժամիջոցներից հետո, որոնց պատճառով դադարեցվել է դոլարի և եվրոյի առևտուրը Ռուսաստանում: Ռուս հաճախորդները խնդիրներ են ունեցել Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի բանկերում, The Moscow Times-ին հայտնել են ներկրող ընկերությունների ներկայացուցիչները։

Առավոտյան Կենտրոնական Ասիայի հանրապետությունների բանկերը, որոնց միջոցով ապրանքները հաճախ վճարվում էին Ռուսաստան մատակարարումների համար, դադարեցրել են ռուբլու փոխանակման գործարքները դոլարով և եվրոյով կամ առաջարկել են բացարձակապես անբարենպաստ փոխարժեքներ:

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի բանկերը վերսկսել են ռուբլու փոխանակումը։ Ղրղզստանում խնդիրները պահպանվել են. հանրապետության հինգ բանկեր սահմանափակումներ են հայտարարել, գրում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ, ՌՍԿ Բանկը, Kompanion Bank-ը, Mbank-ը և առնվազն 6 այլ բանկ դադարեցրել են աշխատել դրամական փոխանցումների համակարգերի հետ, որոնց միջոցով հնարավոր էր գումարներ փոխանցել Ռուսաստանից և հակառակ ուղղությամբ: Խոսքը Zolotaya Korona, Astrasend, Unistream, RIA և Western Union համակարգերի մասին է, նշում է Ինտերֆաքսը։

Հունիսի 12-ին ԱՄՆ գանձապետարանը հայտարարել է Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների արմատական ընդլայնման մասին, որոնց հետևանքով Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը (NCC) և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան նույնպես ընդգրկվել են սև ցուցակում: Հունիսի 13-ին բորսան դադարեցրել է առևտուրը ԱՄՆ դոլարով, եվրոյով և Հոնկոնգի դոլարով, իսկ Կենտրոնական բանկը սկսել է պաշտոնական փոխարժեքներ սահմանել՝ հիմնվելով արտաբորսային շուկայի տվյալների վրա։