Մաքրվում է Հրազդան գետը՝ թողունակությունը մեծացնելու համար

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը: Տասնամյակների աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ թողունակությունը մեծացնելու համար․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Տիղմ էր հավաքված՝ հողային զանգված, որի պատճառով նեղացել էր գետի հունը, ջրի թողունակությունը փոքրացել էր 60-70 տոկոսով: Այժմ հունը բացում, մաքրում ենք»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով նախատեսում է մոտ 9000 խմ աղբ տեղափոխել: Առայժմ աշխատանքները մեկ կետում են ընթանում: Տեխնիկան աշխատում է հենց գետի մեջ:

«Մայիսի վերջից սկսել ենք աշխտանքները: միաժամանակ 12-14 միավոր տեխնիկա է այստեղ աշխատում, և արդեն 100-150 մ մաքրել ենք»,-ասում է աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը:
«Ընտրվում են ամենախոցելի, ամենաբարդ հատվածները, որտեղ ջրի մակարդակը կարող է բարձրանալ և տարատեսակ լուրջ խնդիրներ առաջացնել: Ամբողջ երկայնքով գետը մաքրելու համար անհրաժեշտ է մի քանի տարի»,-ընդգծում է Կարոյանը:

Հրազդանի կիրճը Երևանի բնական համակարգի ամենակարևոր հատվածն է: Քաղաքապետարանը մտադիր է փոխել նաև Հրազդանի կիրճի կարգավիճակը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք:

Այդ առումով կենսաբազմազանության մասնագիտական ուսումասիրություններն սկսվել են դեռ նախորդ տարեվերջին:

«Ճշտելով փաստացի իրավիճակը՝ պատրաստելու ենք կառավարության որոշում, որով կիրճին տրվելու է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: դրանից հետո հողերի նշանակությունը կփոխվի, կդառնա բնապահպանական և նոր կառուցապատումներ կիրճում տեղի չեն ունենա»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը:

Քաղաքապետարանի համար առաջանահերթ է Երևանի ջրային համակարգերի, այդ թվում մասնավորապես Հրազդանի պահպանումն աղտոտումից: Ամեն տարի այդ նպատակով է նաև մաքրվում գետի վտակների հունը:

Մանրամասները՝ տեսանյութում։