«Ոստիկանության գործողությունները սովետական միլիցիային էին հիշեցնում». իրավապաշտպան. Հյուսիսային պողոտայում երաժշտությունը կրկին կհնչի

Լուրեր

06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
Բոլորը

Օրերս Հյուսիսային պողոտայում իրենց արվեստը ներկայացնող երաժիշտներին ոստիկաններն արգելել էին նվագել և հորդորել էին հեռանալ։ Երեկ էլ միջադեպ էր գրանցվել ուկրաինացի երաժիշտների ու ոտիկանների միջև, որի արդյունքում ոստիկանները բռնի կերպով բերման էին ենթարկել երաժիշտներից Իլյա Կուլիկին և նրա ընկերոջը։

Համացանցում տարածում գտած այդ կադրերը մեծ աղմուկ են բարձրացրել, իսկ ոստիկանների գործողությունները սուր քննադատության արժանացել։ Իսկ ինչի՞ց է սկսվել միջադեպը։

Իլյա Կուլիկը Factor.am-ին ասաց, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանները փորձում մեկ այլ երաժշտի հեռացնել տարածքից, մոտեցել է, փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իր խոսքով անհասկանալի էր, թե ինչու իրեն բերման ենթարկեցին։ Ոստիկանությունում շուրջ երեք ժամ մնալուց հետո Իլյան ազատ է արձակվել, ասաց, որ ի տարբերություն բերման ենթարկողներին ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ հարգալից են եղել։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշում է, որ քաղաքացուն բերման ենթարկած ոստիկանների գործողությյուններն իրեն հիշեցրել են սովետական միլիցիային։ Հարությունյանն անդրադարձավ նաև ոստիկանության այն պնդմանը, թե տարածքի բնակիչներն են բողոքում աղմուկից։ Նա բնակիչներին խորհուրդ տվեց աղմուկից խուսափելու համար ընտրել բնակարաններ՝ անաղմուկ վայրերում, իսկ փողոցային երաժշտությունն էլ ասաց՝ տարածված է ամբողջ աշխարհում և արգելքն ուղղակի անհասկանալի է։

Այսօր ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադառնալով փողոցային երաժիշտներին բերման ենթարկելուն պնդեց, թե իրենք ահազանգ են ստացել, որ այդ հատվածում անսթափ վիճակում գտնվող անձինք քաշքշել են միմյանց։ Եվ բերման ենթարկվածները հենց նրանք են եղել։ Մինչդեռ Իլյան հերքում է ալկոհոլի ազդեցության տակ լինելու մասին պնդումները, ասում է որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չեն եղել։

Նշենք, որ այս դեպքին էր անդրադարձել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23։00֊ն»։

Factor.am-ի հետ զրույցում Ուկրաինայից ժամանած երաժշտախմբի անդամները մինչդեռ, նախքան բերման ենթարկվելն էլ նշում էին, որ իրենք մինչև ժամը 23:00-ն են նվագում և օրենք չեն խախտում։

Ի դեպ, ոստիկանապետն այսօր նաև ասաց, որ հրահանգել է ոչ բարձր երաժշտությունը թույլատրել և մինչև 23:00 երաժիշտները կկարողանան ձայնի սահմանված բարձրությամբ նվագել։

Հավելենք նաև, որ այսօր երեկոյան էլ մի խումբ երաժիշտներ Հյուսասային պողոտայում նվագելն արգելելու որոշման դեմ բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել։

Լիլիթ Շաբոյան