Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքով 6 քուրդ քաղաքական գործիչ է կալանավորվել

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Թուրքական դատարանը կալանավորել է 6 քաղաքական գործիչների՝ հիմնականում քրդաբնակ Դիարբեքիր նահանգի նախկին քաղաքապետերին ու նրանց տեղակալներին, որոնք հունիսի 8-ին ձերբակալվել էին երկրում քուրդ քաղաքական գործիչների դեմ շարունակվող բռնաճնշումների շրջանակում, գրում է Turkish Minute-ը։

Քաղաքական գործիչները, որոնք ձերբակալվել էին Դիարբեքիրում և նրա շրջաններում տեղի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակում, կալանավորվել են Դիարբեքիրի դատարանում իրենց հայտարարություններից հետո: Նրանց թվում են Էրգանի շրջանի նախկին համաքաղաքապետ Ահմեթ Քայան, նախկին համաքաղաքապետեր Ռամազան Քարթալմըշը և Ֆեսիհ Յալչընը, փոխքաղաքապետեր Գյուլիստան Փոլաթը, Էսվեր Մալքոչը և Ջավիդան Յամանը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ՝ ցույցերի, մունիցիպալ ակտիվության և այլ միջոցառումների պատճառով, որոնց մասնակցել են 2014-2019 թվականներին։

Չնայած ահաբեկչական կազմակերպության անունը սովորաբար չի նշվում, սակայն Թուրքիայում քուրդ քաղաքական գործիչները հաճախ են մեղադրվում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ (PKK) ենթադրյալ կապերի համար։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Հաքքարիի նախկին համաքաղաքապետ Մեհմեթ Սիդդըք Աքըշին հեռացրել է քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունում (DEM Party) պաշտոնից՝ շարունակվող հետաքննության և ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով:

Թուրքական դատարանը քրդամետ DEM կուսակցության քաղաքապետին դատապարտել է 19 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ «զինյալների հետ կապերի» համար։

Քաղաքապետին  փոխարինել է Հաքքարիի նահանգապետ Ալի Չելիքը։ Այս քայլն արժանացել է լայնածավալ քննադատության և բողոքի՝ «հակաժողովրդավարական» լինելու և քուրդ ժողովրդի կամքը «գողանալու» համար:

Էմմա Չոբանյան